Արթուր Վանեցյան. Այստեղ եմ՝ ի աջակցություն իմ ընկեր Արա Սաղաթելյանի
«Միանշանակ, Արա Սաղթելյանը հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար»,-Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ այս պահին Վերքաննիչ քրեական դատարանը հրապարակում է Արա Սաղաթելյանի կալանքի որոշման դեմ փաստաբանների բերած բողոքի վերաբերյալ որոշումը։
Վանեցյանն ասաց, որ Սաղաթելյանն իր ընկերն է ու ինքը դատարանի դիմաց է՝ ի աջակցություն իր ընկերոջը։
ԱԱԾ նախկին տնօրենից լրագրողները հետաքրքրվեցին, նախկինում Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է ֆեյքերի դեմ պայքարի վերաբերյալ հանձնարարական։
«Այդ հանձնարարությունը եղել է հրապարակային։ Կառավարության նիստի ժամանակ, եթե հիշում եք, եղավ անհեթեթ մի հանձնարարություն։ Ֆեյքերի հետ կապված էլ է եղել նման հանձնարարություն։ Ես այն ժամանակ էլ լրագրողներին մեկնաբանություն տվեցի, որ ֆեյք օգտատերեր որսալը ԱԱԾ գործառույթի մեջ չի մտնում։ Անանուն հանդես գալը և մտքերն արտահայտելը մարդու հիմնարար իրավունքներից է, որը խախտել չի կարելի»,-ասաց Վանեցյանը՝ ընդգծելով, եթե գրառումներում չկան իհարկե հանցակազմ պարունակող բաներ։
Վանեցյանի գնահատմամբ, ոչ իշխանահաճո գրառումների հեղինակների դեմ պայքարը բռնապետության տանող քայլ է։
ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց, որ Արա Սաղթելյանի դեմ հարուցված քրեական գործի «արդյունքում» շատերն իմացան նրա հակաադրբեջանական գործունեության մասին, նշեց, որ ադրբեջանական պրոպագանդայի դեմ պքայքր մղող Սաղաթելյանը մշտապես եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների, լրատվամիջոցների ու այդ երկրի նախագահի աշխատակազմի ուշադրության կենտրոնում «վատ առումով», քանի որ Սաղաթելյանի աշխատանքի շնորհիվ փլուզվել են ադրբեջանական քարոզչոթյան շատ թեզեր։
«Այն, ինչ կատարվում է մեր երկրում, հիմք է տալիս ենթադրելու, որ Արա Սաղաթելյանին հնարավոր է՝ ձերբակալել են, որպեսզի չեմ ուզում շատ կոպիտ ասել, բայց հաճոյանան Ադրբեջանի իշխանություններին։ Նման ենթադրություն կարելի է անել»,-ասաց նա։
Վանեցյանի խոսքով, Սաղաթելյանի նկատմամբ նման հետապնդում իրականացնելը կարող է մի քանի նպատակ ունենալ, օրինակ վախեցնել քաղաքացիներին, որ իշխանության դեմ բաներ չգրեն, կամ էլ Սաղաթելյանին մեկուսացնելը։
«Գիտե՞ք, Արա Սաղթելյանին նման մեղադրանք առաջադրելն ուղղակի կոմեդիայի ժանրից է։ Նա երբևիցե չի թաքնվել ինչ-որ մեկի հետևում իր կարծիքը բարձրաձայնելու համար, որևէ մեկից ոչ կաշկանդվածություն, ոչ վախ ունի։ Հույս ունեմ, որ վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի ու մեր ընկերն ազատ կարձակվի»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
- Ռուբեն Մելիքյան. Արա Սաղաթելյանի դեմ գործը ծաղր է ոչ միայն իրավաբանության, այլև առողջ տրամաբանության համար
- Վահե Հակոբյանը՝ Սաղաթելյանի դեմ քրգործի մասին. Քաղաքական տեռոր ու անբանություն
- Միհրան Հակոբյանը վստահ է՝ Արա Սաղաթելյանի դեմ գործը ևս անձամբ ուղղորդում է Փաշինյանը
- Արա Սաղաթելյանի փաստաբան. Իմ ակնկալիքը վերաքննիչ դատարանից օբյեկտիվ, արդար, օրինական որոշման կայացնումն է
- Ժամը 13:00-ին վերաքննիչ դատարանում կքննվի քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի կալանքի հարցը. Մալյան
- Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին
- Արա Սաղաթելյանի հետ ընտանիքի անդամների տեսակցության սահմանափակումը հանվել է. Պաշտպան
- Արսեն Բաբայան. Արա Սաղաթելյանը պետք է անհապաղ ազատ արձակվի