«Վիժվածքի» դեմ խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների են բերման ենթարկել. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երկու քաղաքացիներ են բերման ենթարկվել՝ անձը պարզելու համար։
«Ոստիկանությունը քիչ առաջ բերման ենթարկեց Կարապետ Պողոսյանին և ևս մեկ երիտասարդի, ովքեր կառավարության դիմաց խաղաղ ակցիա էին իրականացնում «վիժվածքի» դեմ:
Նրանց տարան ոստիկանության Կենտրոն բաժանմունք իբր անձը պարզելու, այն դեպքում, երբ տղերքի անձնագրերը իրենց մոտ էին:
Կարո ջան, կարող է «պասպորտս հեսա ցույց կտամ» արտահայտությունը դիտվի որպես սպառնալիք և ոտնձգություն թրքաբարո ոչնչության նկատմամբ:
Ասեմ իմանաս, նա վերջերս միայն թլպատված պասպորտներ է նախընտրում:
Մի նեղվիր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրելու գլխավոր նպատակն է թուլացնեն Հայրենիքի փրկության շարժումը. Մկրտչյան
- Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արյունոտ ծաղրածու» նախագիծը մեկնարկել է
- «ՀՓՇ»-ն գլխավոր դատախազի անունից Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու ցուցում է պատրաստել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին