19:46 05/03/2021 Հայաստան

Վերսկսվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ դրամաշնորհային ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում դրամաշնորհների տրամադրման գործընթացը։  Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։

Մինչև ս․թ․ մարտի 30-ն իրականացվելու են դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերի վերանայման, հաղթող կազմակերպությունների հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքման աշխատանքները: Արդեն իսկ կայացել է շահառուների ներկայացրած ծրագրերի վերանայման  հանձնաժողովի առաջին նիստը, և հանձնաժողովի դիտարկմանն են հանձնվել վերաձևակերպված հայտերը:

Տեղեկացնենք, որ պատերազմի ընթացքում՝ երկրի առաջնահերթ կարիքները հոգալու անհրաժեշտության թելադրանքով, Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում անցկացված դրամաշնորհային մրցույթների հաղթողների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և գումարների փոխանցման գործընթացը սառեցվել էր, և տվյալ միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցները վերադարձվել էր ՀՀ պետական բյուջե։

ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի համապատասխան որոշմամբ՝ 2021թ. ՀՀ պետական բյուջեից միջոցներ է հատկացվել 17-րդ միջոցառման ֆինանսավորման համար։

Բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանում Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված Հակաճգնաժամային 17-րդ միջոցառման շրջանակներում 64 ընկերություններ կստանան պետական դրամաշնորհներ, ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ դրամ բյուջեով՝ հետևյալ համամասնությամբ.

- մինչև 10 մլն դրամ՝ 23 ընկերություններ,
- մինչև 20 մլն դրամ՝ 41 ընկերություններ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}