Գերմանիայում կորոնավիրուսի բրիտանական շտամ է հայտնաբերվել վարակակիրների 40%-ի մոտ
Գերմանիայում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի մոտ 40%-ը կազմում է բրիտանական B.1.1.7 շտամը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Ռոբերտ Կոխի ինստիտուտի ղեկավար Լոթար Ուիլլերը: Նրա խոսքերը մեջբերել է Deutsche Welle-ն:
Ըստ նրա՝ այդ շտամի գերիշխող բնույթը տեսանելի է:
Ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի գիտնականների՝ Գերմանիայում համաճարակի նոր զարգացման նախանշաններն ավելի ու ավելի պարզ են դառնում:
«Եվ այդ ժամանակ էլ ավելի դժվար կլինի վերահսկել վիրուսի հետ կապված իրավիճակը, քանի որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված տարբերակն էլ ավելի վարակիչ է և նույնիսկ ավելի վտանգավոր»,-ասել է Ուիլլերը:
Նա հորդորել է խստորեն պահպանել վարակի դեմ պաշտպանության բոլոր միջոցառումները և, հնարավորության դեպքում, պատվաստվել:
Մարտի 5-ի դրությամբ Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 2.444.306 դեպք, մահացել է 72.007 հիվանդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին