ԵԱՏՄ երկրներում կարգելեն միանգամյա օգտագործման տոպրակնների օգտագործումը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մտադիր են պոլիէթիլենային տոպրակների օգտագործման փուլային արգելք մտցնել: Հարցի ուսումնասիրությունը նախատեսված է Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մինչև 2025 թվականի զարգացման ռազմավարության մեջ: Այդ մասին «Իզվեստիա»-ին հայտնել են ԵՏ հանձնաժողովի մամուլի ծառայությունից և հավելել, որ հանձնաժողովը համապատասխան ծրագիր է նախապատրաստում:
Մեկանգամյա օգտագործման պլաստիկի փուլային արգելքի հարցն արդեն դիտարկվել էր 2020 թ-ին ԵԱՏՄ ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման վերաբերյալ հանդիպման ժամանակ:
«Բելառուսի բնության նախարարությունում նպատակահարմար են համարում Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների շրջանակներում` մինչև 2025 թվականը իրականացնել միջոցառումը, որը թույլ կտա ապահովել միանգամյա օգտագործման պլաստիկի, ներառյալ փաթեթների, ներմուծման և արտադրության փուլային արգելք»,- նշված է նախարարության կողմից ԵՏՀ-ին ուղղված նամակում:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունից ԵՏՀ-ին ուղղված նամակում ասվում է միանգամյա օգտագործման պլաստիկի արտադրության, ներմուծման և արգելքի հետ կապված գործողությունների քննարկման հնարավորության մասին:
Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարության իրականացման ծրագրի նախագիծն այժմ համաձայնեցվում է, «Իզվեստիային» հայտնել են տնտեսական զարգացման նախարարությունից: Ենթադրվում է, որ փաստաթուղթը պետք է ներառի հատուկ միջոցներ միանգամյա օգտագործման պլաստիկի ներմուծման և արտադրության փուլային արգելք մտցնելու համար: Նրանք այն մտադիր են հաստատել նախագիծը 2021 թվականի առաջին եռամսյակում:
Ռուսաստանի բնական ռեսուրսների նախարարությունը նույնպես կողմ է պլաստիկի ներմուծման և արտադրության կրճատմանը, քանի որ այն աղտոտում է շրջակա միջավայրը:
«Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը սատարում է միանգամյա օգտագործման և դժվար ուտիլիզացվող ապրանքների (տարաներ, սպասք և փաթեթավորում) փուլային կրճատման և շրջանառությունից հանելու գաղափարին: Բայց կարևորել է դրա բնապահպանական և տնտեսական հետևանքների հաշվի առնել ը՝ նկատի ունենալով հնարավոր այլընտրանքները»,- ընդգծել են Արդյունաբերության և առևտրի նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան