«Իրավունք». Նիկոլը սաստել է Հայկ Սարգսյանին, որպեսզի վերջինս հնարավորինս քիչ զվարճանքներին տրվի
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում ասեկոսեներ են շրջանառվում, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ, շատ է սիրում գիշերային կյանք վարել ու զվարճանալ: Դեռ ամիսներ առաջ՝ պատերազմի ամենաթեժ պահին, համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որում հստակ երևում է, թե ինչպես է պատգամավորը գիշերային ակումբում կիսամերկ աղջիկների հետ զվարճանում:
Օդում կախված լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի ականջին հասել են պատգամավորի սեռաքաղց գործողությունները, ինչից հետո Նիկոլը սաստել է պատգամավորին, որպեսզի վերջինս հնարավորինս քիչ զվարճանքներին տրվի, քանի որ խայտառակում է իմքայլականների անունն ու պատիվը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում