COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներն ուսումնասիրող հանձնաժողովին անհրաժեշտ է ևս 6 ամիս ժամանակ
Կորոնավիրուսի տարածման կանխման համար կառավարության և պարետատան կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունավետության ուսումնասիրման քննչական հանձնաժողովը պատրաստվում է դիմել Ազգային ժողով` իր գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու խնդրանքով:
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում համավարակի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին համապատասխան նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
«Ավելի վաղ երկրում բավականին բարդ համաճարակաբանական իրավիճակ էր, և, բացի այդ, Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ռազմական գործողությունները, ինչը զգալի կերպով ազդել է հետաքննող հանձնաժողովի աշխատանքի տեմպերի և որակի վրա: Կորցրած ժամանակը պետք է փոխհատուցվի և դրա համար անհրաժեշտ է ևս 6 ամիս ժամանակ տրամադրել` համապատասխան հետազոտություններ իրականացման համար»,-իր հերթին պարզաբանել է նախաձեռնության համահեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։