Տրանզիտ գաղափարն այս պարագայում բացարձակ չի գործելու. Մեղրիի փոխքաղաքապետ
Սյունիքում սահմաների ճշգրտումը, նոր սահմանային գծի ավելացումները Մեղրիում լուրջ անհանգստությունների տեղիք է տվել: «Սյունիքը պատերազմից հետո. անվտանգության և հաղորդակցության խնդիրները» թեմայով քննարկման ասաց Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը:
Նա նշեց, որ վերջերս առավել քան անհանգստության նոր ալիք է բարձրացել կապված հայտարարված ճանապարհի տրամադրման հետ, որը կոնկրետ Մեղրիով է անցնելու: Ա. Սամվելյանն ասաց, որ տրամադրվում է ճանապարհ, որը չի վերահսկելու ու չի ենթադրելու տրանզիտ հաղորդակցման որևէ ատրիբուտ:
«Տրամադրվում է ճանապարհ, որի հսկողությունը լինելու է միայն ռուսական սահմանապահ զորքերի կողմից, հայկական ոչ մի սահմանային, մաքսային, սննդի վերահսոկողության մարմին, նմանատիպ ոչ մի կառույց Հայաստանի կողմից չի վերահսկելու: Հայաստան մուտք գործող առևտրի տեղաշարժը, այսինքն տրանզիտ գաղափարն այս պարագայում բացարձակ չի գործելու: Լուրջ մտավախություն է: Եթե խոսք է գնում ճանապարհների ապշրջափակման մասին, որն ունենալու է իր տնտեսական հետևանքները, Մեղրիի դեպքում այդպես չէ»,- ասաց Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալը:
Հարակից հրապարակումներ`
- Մեղրիի միջանցքի և այլ ենթակառուցվածքների վտանգները Սյունիքի համար
- Էդգար Էլբակյան. Ի՞նչ ենք անելու, եթե Ադրբեջանը որոշի մինչև Մեղրի հասնելը մաքսակետ տեղադրել
- Անժելա Էլիբեգովա․ Մեղրիով ճանապարհը բացելու համար ձեզ կրկին խոստանալու են ոսկե սարեր ու խաբեն
- Մեղրին նույնպես վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով․ Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան