Նարեկ Մալյան. Հիմա ո՞վ է ֆեյքը, Արծրուն Հովհաննիսյա՞նը, թե՞ Գագիկ Սողոմոնյանը
«Ես հավատում եմ, որ այս իշխանությունները ցանկանում են լռեցնել, մեկուսացնել Արա Սաղաթեկյանին։ Միգուցե պատվեր կա ադրբեջանական կողմից»,-Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։
Նա ընդգծեց, որ Արա Սաղաթելյանը հսկայական գործ է կատարել ադրբեջանական քարոզչության դեմ պայքարում։
Մալյանն ասաց, որևէ ֆեյքի լուրջ չի վերաբերում՝ ոչ իշխանական, ոչ էլ հակաիշխանական։
«Ցավալի է, որ հասարակությունում կարծիք են ձևավորում ֆեյքերը։ Դա ամենամեծ ողբերգությունն է։ Հասարակությանն այնքան են դեգրադացրել, որ ինչ-որ ֆեյքեր կարողանում են հասարակակն կարծիքի վրա ազդեցություն ունենալ»,-ասաց նա՝ նշելով, որ անձամբ ինքը հրաժարվում է մեկնաբանել կամ հավատալ որևէ ֆեյքի։
Մալյանի խոսքով, շատերը ֆեյքբության կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանի հետ ծանոթացան պատերազմի օրերին, երբ տեղեկատվության վակուում էր, արծրունյան ստախոսության շքերթ, երբ լրագրողներին մեծ տուգանքներով լռեցնում էին։
«Այդ վիճակում ինչ-որ մի ֆեյք սկսեց ինֆորմացիա տալ, որն ասում են, մեծ մասամբ իրականությանը համապատասխանել է։ Հիմա ո՞վ է ֆեյքը, Արծրուն Հովհաննիսյանը, որ կեղծ ինֆորմացիա էր տալիս, թե՞ Գագիկ Սողոմոնյանը, որ չգիտենք, ով է, բայց տալիս էր ճշմարտի ինֆորմացիա։ Կրկնում եմ, իշխանությունն է բերել հասցրել ասյ վիճակին, աննար է լռեցնել ազատ խոսքը։ Այս վիճակը լուրջ վտանգներ է պարունակում իր մեջ։ Մենք չգիտենք, ով է նրա հետևում կանգնած, միգուցե Ալիևն է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այս պահին վերաքննիչ դատարանը հրապարակում է նույն ֆեյքի գործով կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանքի դեմ փաստաբանների բողոքի վերաբերյալ որոշումը։
Վերաքննիչ դատարանի դիմաց բազմաթիվ փարձագետներ, քաղաքական, հասարակկան գործիչներ են հավաքվել՝ ի նշան Արա Սաղաթելյանին աջակցության։
Հարակից հրապարակումներ`
- Բեքարյան. ԱԱԾ անմիջական աշխատանքի արդյունքում էդ ֆեյքը, տեսեք, ինչ պոպուլյար է դարձել
- Ակնկալում եմ, որ այսօր մենք Սաղաթելյան Արային կտեսնենք ազատության մեջ. Արմեն Մինասյան
- Արթուր Վանեցյան. Այստեղ եմ՝ ի աջակցություն իմ ընկեր Արա Սաղաթելյանի
- Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
- Ռուբեն Մելիքյան. Արա Սաղաթելյանի դեմ գործը ծաղր է ոչ միայն իրավաբանության, այլև առողջ տրամաբանության համար
- Վահե Հակոբյանը՝ Սաղաթելյանի դեմ քրգործի մասին. Քաղաքական տեռոր ու անբանություն
- Միհրան Հակոբյանը վստահ է՝ Արա Սաղաթելյանի դեմ գործը ևս անձամբ ուղղորդում է Փաշինյանը
- Արա Սաղաթելյանի փաստաբան. Իմ ակնկալիքը վերաքննիչ դատարանից օբյեկտիվ, արդար, օրինական որոշման կայացնումն է
- Ժամը 13:00-ին վերաքննիչ դատարանում կքննվի քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի կալանքի հարցը. Մալյան
- Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին
- Արա Սաղաթելյանի հետ ընտանիքի անդամների տեսակցության սահմանափակումը հանվել է. Պաշտպան
- Հաշված ժամերի ընթացքում 1500 մարդ միացել է քաղբանտարկյալ Սաղաթելյանին անհապաղ ազատ արձակելու ստորագրահավաքին
- ԱԱԾ-ն առանց հիմնավորման Սաղաթելյանին արգելել է հանդիպել իր անչափահաս երեխայի հետ. Գոհար Մելոյան
- Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան. Այսօր երեկոյան՝ Armnews-ի եթերում
- Արա Սաղաթելյանը շատ վտանգավոր է Հայաստանի թշնամիների համար. Վրթանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան