«Եվ երբ բարձրանանք Եռաբլուր, անհնար է չհիշենք Վազգեն Սարգսյանի լքված արձանը Շուշիում». Սեյրան Օհանյան
«Արցախի հերոս», Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը գրում է.
«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
Եվ երբ բարձրանանք Եռաբլուր՝ խոնարհվելու, խնկարկելու Սպարապետի անվան, սխրանքի առաջ, հիշելու ենք նրա անցած հերոսական ուղին, նրա հզոր, անկեղծ կերպարը, ․․․և անհնար է չհիշենք նրա լքված արձանը Շուշիում։
Նայելու ենք մեր շուրջը՝ մեր որդիների անթիվ, անհամար, թարմ շիրիմներին, և «ինչու»-ների պատասխանը դեռևս չամրագրած՝ այն վստահ համոզմունքն ենք ունենալու, որ եթե այսօր նա լիներ մեզ հետ․․․, իրադարձությունները կընթանային այլ հունով։
Սակայն այսօր մենք բախվել ենք այլ իրականության:
Եվ մեր պա՛րտքն է շարունակել պայքարը հանուն հայի, Հայաստանի ու Արցախի լինելիության՝ հավերժ վառ պահելով Վազգեն Սարգսյանի, այս լուսանկարից մեզ նայող մեր լուսահոգի ընկերների, հանուն Հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած բոլոր քաջ հայորդիների հիշատակը»։
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է Եվ երբ բարձրանանք Եռաբլուր՝ խոնարհվելու, խնկարկելու Սպարապետի անվան, սխրանքի առաջ,...
Posted by Seyran Ohanyan on Thursday, 4 March 2021
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին Շուշիում գլխատել է սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը
- Սենոր Հասրաթյան. Շատ ափսոս, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք Հայաստանում չունեցանք Վազգեն Սարգսյան
- Մելիքյան. Ոստիկանության այս գործողությունը նորից Շուշին ծախել ու Վազգեն Սարգսյանի արձանը պղծել է
- Սպարապետի եղբորորդի. Խնդրել եմ պայթեցնել Վազգեն Սարգսյանի արձանը, բայց ոչ ոք ականջալուր չեղավ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան