Վարդան Բալյան. Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Ալի Քերիմլիի կողմից ղեկավարվող Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցությունը փետրվարի 25-ին տարածել է հայտարարություն Հայաստանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ, որ ներկայացնում եմ թարգմանաբար.
«Հայաստանում մեկնարկել է պետական հեղաշրջում: Հայկական բանակի Գլխավոր շտաբը պահանջել է Փաշինյանի հրաժարականը՝ նրան առաջադրելով կոշտ մեղադրանքներ: ԳՇ հայտարարությունը ստորագրել է բանակի համարյա ամբողջ ղեկավարությունը: Ռուսամետ ուժերը վաղուց էին ցանկանում տապալել Փաշինյանին, բայց հայ ժողովուրդը չաջակցեց նրա հակառակորդներին: Հայկական բանակը հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, որբ քաղաքացիական քաղաքական ուժերը չկարողացան լուրջ ճնշում գործադրել Փաշինյանի նկատմամբ: Գործանականորեն հայկական զինվորական ղեկավարության ամբողջ կազմի հակադրությունը չի կարելի համարել պատահական և ինքնաբուխ: Անկասկած, պետական հեղաշրջման թիկունքում կանգնած է օտար պետություն, որին ամրակցված է հայկական բանակը, և որը երկար ժամանակ ցանկանում էր տապալել Փաշինյանին:
Հետաքրքիր է և դրական, որ Փաշինյանը մերժել է բանակի պահանջները: Նա ազատել է ԳՇ պետին և կոչ արել ժողովրդին պաշտպանելդեմոկրատական իշխանություններին: Ներկա պայմաններում Փաշինյանի իշխանության մնալը բխում է ադրբեջանական պետության շահերից: Եթե պրոռուսական ուժերին հաջողվի տապալել Փաշինյանին և գալ իշխանության, Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին բազմակի կավելանա: Ռուսաստանը ավելի լավ կզինի իր բանակը, որպեսզի ավելացնի իշխանությունը գրաված պրոռուսական ուժերի ազդեցությունը: Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում կարող են ձեռնարկվել լրացուցիչ քայլեր ի օգուտ Հայաստանի «նոր» ղեկավարության (այսինքն՝ ի վնաս մեզ):
Հայաստանի կառավարության ճակատագիրը կախված է ժողովրդի դիմադրությունից: Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ցանկացած նեգատիվ սցենարի»:
Նմանատիպ բովանդակությամբ հայտարարություններ և բարձրաձայնված դիրքորոշումները բազմաթիվ են: Հատկանշական է, որ համատարած, առանց բացառության, ադրբեջանական բոլոր քաղաքական ուժերը, հանրային, քաղաքական գործիչները՝ ընդդիմադիր, թե իշխանական, հանդես են գալիս ի աջակցություն Փաշինյանի՝ կարծիք հայտնելով, որ նրա իշխանավարումը բխում է ադրբեջանական պետության շահերից, ու կոչ անում աջակցել:
Կխնդրեմ գրառումը չդիտարկել քաղաքական նախապատվությունների դաշտում, նպատակը ներկայացնել Ադրբեջանում գերակա ընկալումը հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ: Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը ակնհայտորեն շահագրգիռ է Փաշինյանի իշխանության մնալու հարցում և պատրաստ է աջակցել, նպաստել: Այդ հանգամանքին կանդրադառնամ հաջորդիվ գրառումով, սակայն»։
Ալի Քերիմլիի կողմից ղեկավարվող Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցությունը փետրվարի 25-ին տարածել է հայտարարություն...
Опубликовано Balyan Vardan Пятница, 5 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան