Վրաստանում 31 մարդու մոտ հաստատվել է COVID-19-ի «Բրիտանական» շտամը
Վրաստանում 31 վարակակրի մոտ հաստատել է COVID-19-ի այսպես կոչված «Բրիտանական» շտամը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրն ասել է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեն:
«Բարեբախտաբար, այն մեր երկրում դեռ տարածված չէ: Ընդհանուր առմամբ 31 դեպք է հաստատվել»,-վրացական «Ռուսթավի -2» հեռուստաալիքի եթերում ասել է Իմնաձեն՝ շետելով, որ խոսքը վերաբերում է վարակվածների երեք խմբերի մասին:
Նրա խոսքով ՝ բոլոր դեպքերում հիվանդությունը եղել է թեթև, և նրանք բուժվել են տանը:
Վրաստանում, ըստ երկրի Առողջապահության նախարարության, համաճարակի բռնկումից ի վեր հաստատվել է COVID-19 վարակի 272.262 դեպք, մահացել է 3,563 մարդ:
Նախորդ օրվա ընթացքում գրանցվել է վարակի 390 նոր դեպք, մահացել է 10 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են