Քոչարյան Անդրանիկը Եռաբլուրում դուրս է եկել հունից
«Եռաբլուր. զինվորական պանթեոնում իմքայլական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին լրագրողի ուղղած հարցը հունից հանեց ԱԺ մեկ այլ իմքայլական պատգամավոր Անդրանիիկ Քոչարյանին։ Նա սկսեց գոռգոռալ լրագրողի վրա։
Մեր գործընկերը՝ ArmNews հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանը Սասուն Միքայլելյանին բառացի հարցրեց. «Գլխավոր շտաբի հայտարարության մասին ի՞նչ կասեք»։
Անդրանիկ Քոչարյանը դուրս եկավ հունից ու սկսեց. «Բա եթե էս օրը չհարամի, չի կարա»։
Հարցին, թե ինչո՞ւ է գոռգոռում, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Չհասկացա, դուք պիտի մենակ գոռաք, բա էս ինչ է, էս ինչ է...»։
Նկատենք, այդտեղ որևէ մեկը բացի Քոչարյանից բարձր ձայնով չէր խոսում։
Տեսանյութը՝ News.am-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան