Հասարակություն 17:43 05/03/2021 Հայաստան

Կառավարությունում քննարկում են եղբայրական գերեզմանով նաև անհետ կորած զինծառայողների թեման փակելու տարբերակը. Yerevan.Today

Զոհված զինծառայողների աճյունների փորձաքննության գործընթացն արագացնելու համար  ԴՆԹ 2-րդ հետազոտման սարքը գնելուց հետո Կառավարությունը հաջորդ «փառահեղ» միտքն է հղացել: Գրում է Yerevan.Today-ը:

«Yerevan.Today-ինհայտնի է դարձել, որ Կառավարության ներսում այս օրերին քնննարկվում է անճանաչելի դարձած զինծառայողների մարմինները մեկ ընդհանուր եղբայրական գերեզմանում ամփոփելու գաղափարը: Ավելին, առաջարկվել է այդպիսով փակել նաև անհետ կորած զինծառայողների թեման:

Դաժան գաղափարի հեղինակը, ինչպես միշտ, քայլականների մեջ «ամենակրեատիվը» համարվող Արսեն Թորոսյանն է, ով, ի դեպ, գլխավորում է Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցման համար ստեղծված աշխատանքային խումբը: Արդյո՞ք հենց այդ հուշահամալիրի ստեղծմամբ էլ Փաշինյանը կկոմպենսացնի անհետ կորածների համար ապարդյուն գործադրվող ջանքերի թեման, դժվար է կռահել:

Փաստն այն է, որ ուշացումով սկսված աճյունների որոնումները դադարեցվել էին երկար ժամանակ Ալիևի հրահանգով, զուգահեռաբար Կառավարությունը այդպես էլ հրաժարվում է հրապարակել անհետ կորածների թիվը և գերեվարված զինծառայողներ թիվ:

ՀՀ Կառավարությունը 4 ամիս շարունակ մեզանից գաղտնի է պահում մեր հայրենակիցների մասին այս հույժ կարևոր երկու տվյալները՝ իրականությունը թաքցնելով «պետական գաղտնիք» հոդվածի տակ, չնայած ՄԻՊ-ը և սահմանադրագետները հիմնավորված փաստարկներով պնդում են, որ Փաշինյանը դրա իրավունքը չունի:

Եվ ահա «Եղբայրական գերեզմանի» ստեղծման գաղափարով չի բացառվում, որ իշխանությունները փորձեն անհետ կորածների ընտանիքների բերանները փակել վերջնականապես: Սա մի կողմից կթեթևացնի Փաշինյանի բեռը, մյուս կողմից, միջոց կդառնա դաշնակցի դռանը քիչ ծնկելու և Ալիևից քիչ պահանջներ ներկայացնելու համար․ չէ՞ որ Ալիևը քանիցս հայտարարել էր, որ բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայստան, իսկ մնացածը կդատապարտվեն քրեական հանցանքի համար: 

Հաջորդ ուշագրավ տեղեկատվությունն այն է, որ անհետ կորածների հարազատների հետ Կառավարությունում կայացած վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը զգուշորեն ակնարկել է «Եղբայրական գերեզմանի» թեման: Հանդիպումներից մեկի ժամանակ, պարզվում է, գաղափարը հնչեցրել է  հենց ինքն անձամբ և ստուգողական կրակոցի համար սկզբում ժխտել է, թե բա՝ չկա նման բան: Հավանաբար, սա արվել է, որպեսզի զգայուն թեմայի վերաբերյալ ընտանիքների տրամադրությունները շոշափվի։ Բայց ահա հաջորդիվ հանդիպումներում և քայլականների հետ այդ ընտանիքների շփումներում, ասում են, թեման բացեիբաց է քննարկվում։ Ուստի չի բացառվում, որ շահառու ընտանիքներին արդեն  իսկ պատրաստում են Եղբայրական գերեզմանով փարատվելու տարբերակին:

Կառավարության լրատվականից մեր հարցադրմանն ի պատասխան հաստատեցին, որ այդպիսի թեմա քննարկվել է հանդիպումների ժամանակ և վարչապետը հերքել է թեման․ այդուհանդերձ, հնարավո՞ր է նոր զարգացումներ են եղել, այս հարցադրմանը խոստացան լրացուցիչ պատասխանել ավելի ուշ:

Yerevan.Today-ը դիմեց նաև Առողջապահության նախարարություն՝ պարզելու՝ քանի՞ զինծառայողի դեպքում հնարավոր չի եղել ԴՆԹ անալիզներով պարզել նրա ինքնությունը, ի՞նչ գործընթաց է հետևել այդ մարմինները կամ մասունքները չիդենտիֆիկացնելու դեպքերին, որտե՞ղ են պահվում անճանաչելի մնացած զինծառայողների աճյունները կամ մասունքները: Մեր հարցադրումներին նախարարությունը չցանկացավ բանավոր պատասխանել, գրավոր հարցում պահանջեց, ենթադրաբար՝ պատասխանատվությունից խուսափելու և փոխարենը Կառավարության համապատասխան սենյակներից դրանց պատասխանները հավաքագրելու համար:

Ի դեպ, ԱՆ-ից պահանջել ենք մեկնաբանել նաև  արտաշիրիմումի խայտառակ դեպքերը: Ըստ մամուլի հրապարակումների՝ արդեն մի քանի դեպքեր են գրանցվել Եռաբլուրում և մարզերի գերեզմանատներում, երբ զոհվածների շիրիմներից դիերը հանվում են և փոխանակվում են հետագայում հայտնաբերվածի հետ:

Քա՞նի դեպքի առնչությամբ է նախարարությունը տեղեկացված և արդյո՞ք դրանք տեղի են ունենում ոչ ճշգրիտ կամ կեղծված ԴՆԹ հետազոտության արդյունքների պատճառով, կտեղեկանանք նախարարության պաշտոնական պատասխաններից հետո»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}