«Դատական համակարգ-ԱԺ երկխոսություն էր». իշխանությունը՝ ԲԴԽ նախագահին ուղղած հարցերի մասին
«Հայտարարությունները, թե ԱԺ քառօրյայի ընթացքում հիմնականում մեկ անձի շուրջ են եղել քննարկումները, իրականում այդքան էլ այդպես չեն, քանի որ ուղղված հարցերը վերաբերել են ընդհանուր դատական համակարգին, այսինքն՝ դա դատական համակարգ-խորհրդարան երկխոսություն էր»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն երեք օր շարունակ քննարկում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, որի ընթացքում պատգամավորները հարցեր էին ուղղում ԲԴԽ նախագահին, բայց ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ կոնկրետ մեկ հարցի՝ ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ի հայտարարության վերաբերյալ, որում նա դատավորներին կոչ էր արել ցույց տալ՝ իրենք «վնգստացո՞ղ» դատավորներ են, թե՞՝ հայրենիքին նվիրված պրոֆեսիոնալներ։
Պատգամավորի խոսքով, իրենք հույս ունեն, որ դատական համակարգի ազնիվ դատավորները, այդ հարցերից հետո ևս Ռուբեն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ եզրակացություններ կանեն։
Նշենք, որ ԲԴԽ նախագահին ուղղված բոլոր հարցերը առնչվել են իր՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը։ Նա առնվազն տասն անգամ մեկնաբանել է, որ իր հայտարարությունը քաղաքական չի եղել, ընդհակառակը, դա կոչ է եղել սթափության և արդար դատաքննություն իրականացնելու վերաբերյալ։
Մի քանի դեպքում հարց է հնչել, թե այդ հայտարարությունի հետո չի՞ պատրաստվում ԲԴԽ նախագահը հրաժարական տալ, որի պատասխանը եղել է՝ «ոչ»։
Այնուամենայնիվ, այսօր ևս իմքայլական պատգամավորները պնդում են, որ ԲԴԽ նախագահի հայտարարությունները քաղաքական էին, նա «ներխուժել» է քաղաքական դաշտ։
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Հովհաննիսյան. ԲԴԽ-ն կարող է ու պարտավոր Է դիմել ՍԴ ընդդեմ Ազգային ժողովի
- Իշխանությունն իր պահվածքով ուղերձ տվեց, որ դատական համակարգը լավ է աշխատում. Մարուքյան
- Երեք օր տևած քննարկումից հետո «Իմ քայլ»-ը տապալեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը
- Ո՛չ, հրաժարական չեմ տալու. ԲԴԽ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան