Զինվորականներն ու քաղաքացիները ՊՆ մոտից գնացին Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր
Հայոց բանակի պաշտպանության համար հրավիրված հանրահավաքին ներկա է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Այստեղ եմ ոչ թե որպես Փաստաբանների պալատի նախագահ, այլ Հայաստան շարքային քաղաքացի»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ այստեղ ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ու հայոց բանակի հավաքված են ոչ միայն զինվորականներ, պահեստազորի սպաներ, նաև մտահոգ քաղաքացիները։
ՊՆ դիմաց նախքան ելույթներին անցնելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հայրենակիցների հիշատակը, հնչեց Տերունական աղոթք։
Արա Զոհրաբյանն իր խոսքում անդրադարձավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանն ու այն նախագահի կողմից ՍԴ ուղարկելուն։
«Նախագահն ընդունել է, որ կա խնդիր։ Քանի որ ԳՇ պետին միացել են բարձրաստիճան սպաներ, այս խնդիրը քաղաքակիրթ լուծման չտանելու դեպքում անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել։
Նախագահը փոխանակ իր սահմանադրական պարտքը կատարի ու այս վեճը տեղափոխի, փոստատարի դեր տանի, Սահմանադրական դարական, ասում է՝ չեմ ստորագրելու հրամանագիրը։
Եթե չի ստորագրում հրամանագիրը, նույնն է, որ ստորագրում է, համարվում է ուժի մեջ մտած։
Եթե չդիմի ՍԴ, ստացվում է, որ նա ինքը դրդում է, որպեսզի այս հարցերը լուծվեն փողոցում, ոչ սահմանադրական ճանապարհով։ Մեր այսօրվա պահանջն է նախագահին՝ դիմել Սահմանադրական դատարան»,- ասաց Ա. Զոհրաբյանը։
Նա նշեց, որ այստեղից գնում են Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։
«Պահանջելու ենք հանդիպում Հայաստանի նախագահի հետ։ Եթե փորձի կամ խուսափի հանդիպումից, կփորձենք երթով գնալ իր կեցության վայրը։ Հանրապետության նախագահին մեկ պահանջ ունենք՝ դիմել ՍԴ Զինված ուժերի շտաբի պետին ազատելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկությունը սահմանադրությանը հակասող ճանաչել։ Այսինքն՝ գնալու ենք նախագահից պահանջենք կատարի իր սահամանադրական պարտականությունը։
Եթե նախագահը խուսափի մեզ հետ հանդիպումից, տեղում կկողմնորշվենք՝ ինչ հետագա գործողությունների դիմենք, նաև կփորձենք քննարկել Հանրապետության նախագահի վախերը՝ ինչո՞ւ է նա վախենում, ինչո՞ւ է Փաշինյանի հետ հանդիպումից հետո կեցվածք փոխել, միգուցե իր քաղաքացիության հետ է կապված։ Քննարկենք ու գտնենք պատճառները»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ ժամը 15։00-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ դիմաց, Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն է։
Հարակից հրապարակումներ`
- Մենք գործ ունենք բացահայտ ցինիզմի ու խայտառակության հետ. Արման Սաղաթելյան
- Եթե ստիպողաբար ազատում են ԳՇ պետին, դա բանակը լուծարելու փորձ է. Ակցիա ՊՆ-ի մոտ
- Տիգրան Աբրահամյան. Զինված ուժերը և անձամբ Օնիկ Գասպարյանն այս պահին արել են անհրաժեշտը
- Արման Սաղաթելյան. Վաղը ժամը 13.00-ին ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է՝ «ես եմ»
- Մարտի 6-ին մասնակցելու եմ Հայոց բանակի պաշտպանության համար հրավիրված հանրահավաքին․ Արա Զոհրաբյան
- Դավիթ Շահնազարյան. Կա՛մ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ Նիկոլ Փաշինյանը
- Մարտի 6-ին ՊՆ մոտ նախկին զինծառայողներն ի աջակցության Օնիկ Գասպարյանի հանրահավաք են հրավիրում
- Օնիկ Գասպարյանը նշանակվել է 5 տարի ժամկետով և պաշտոնավարելու է 5 տարի. Արամ Վարդևանյան
- Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
- Ավետիքյան. Օնիկ Գասպարյանը իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025 թվականի հունիսի 8-ը
- ԶՈւ ԳՇ. Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետը լրանալը հանդիսանում է ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը
- Բանակը ես եմ..., Օնիկ Գասպարյանին համարում եմ հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան