Այլևս ինչ-որ ես ասում եմ, պետք է գնահատվի որպես քաղաքական հայտարարություն. Արա Սաղաթելյան
«Ես աջակցում եմ ցանկացած շարժման, որը միտված է այս ապիկար իշխանությունների հեռացմանը։ Թե ինչով կաջակցեմ, հիմա չեմ ասի, բայց որ շատ արդյունավետ կաջակցեմ՝ վստահ եղեք»,- Բաղրամյան պողոտայում Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
Նա նշել է՝ պայքարելու է այն ամբողջ ստի ու խաբեության դեմ, որը տարածվում է իշխող վերնախավի կողմից։
Խոսելով բանակի, մասնավորապես ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ Արա Սաղաթելյանն ասել է. «Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չի։ Իրավական դաշտի կարգավորումները ցուցիչներ են նրա վերաբերյալ, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը, եթե չունի պաշտոնից հրաժարվելու անձնական պատճառ»։
Նա նշեց, որ կարևոր է Հանրապետության նախագահի պատասխանատվությունը, քանի որ պետք է բալանսավորի իրավիճակը տվյալ պարագայում. «Իսկ իմ կարծիքով, բալանսավորումն այն է, որ նախագահը չպետք է կանգնի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քմահաճույքների նժարին»։
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ Ձեր հայտարարություններից հետո իշխանությունը կարող է նոր գործեր հարուցել Ձեր նկատմամբ, Արա Սաղաթելյանը պատասխանել է. «Մտավախություններն ակտիվ, սկզբունքներ ունեցող մարդկանց համար չեն։ Առաջին տեղում իմ արժեհամակարգն է, իմ քաղաքացիական դիրքորոշումն է, այլևս և քաղաքական։ Այլևս ինչ-որ ես ասում եմ, պետք է գնահատվի որպես քաղաքական հայտարարություններ»։
Պատասխանելով հարցին՝ ասացիք, որ զբաղվելու եք քաղաքականությամբ, դա կարո՞ղ է լինել կուսակցություն ստեղծելու տեսքով, թե այլ ձևաչափով, Ա. Սաղաթելյանը պատասխանել է. «Դա կարող է լինել կուսակցության ստեղծելու տեսքով, կարող է լինել գործող կուսակցություններից որևէ մեկի շարքերն անցնելու տեսքով։ Դեռ չեմ ընդունել որոշում, գտնվում եմ քննարկումների և որոշում ընդունելու փուլում»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Քչերը գիտեն, որ 2011-ին Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակված իմ գլխի համար
- Արա Սաղաթելյան. Այնքան փնթի գործ է, որ ինձ ներկայացրել են որպես «Արմենպրես»-ի տնօրեն
- Արա Սաղաթելյան. Այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան
- Մարդկանց քմահաճույքների պատճառով Արա Սաղաթելյանը 14 օր գտնվել է անազատության մեջ. Պաշտպան
- Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան