Փաշինյանի ներկայությամբ այս երկիրը կործանվելու է. Արմեն Մինասյան
«Ընտրությունները ելք չեն։ Ելք է հնարավորինս կարճ անցումային շրջանը, որպեսզի հասարկությանը փորձենք համերաշխություն ներարկել, բայց դրա համար անհրաժեշտ պայման է Փաշինյանի, այսօրվա անկարող իշխանության բացակայությունը»,-Բաղրամյան պողոտայում լրագրողներին ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Նա նշեց, որ այսօր մեր երկիրը չի կառավարվում․ «Հասարակությունը գլոբալ երկու մասի է բաժանված՝ մեծամասնություն, ովքեր հասկանում են, որ Փաշինյանի հետ ճանապարհ գնալն անհնար է, փոքրամասնություն, որը ոչ թե հավատարիմ է Փաշինյանին կամ համակրում է, այլ ունի վախեր անցյալի հետ կապված։ Փորձենք հասարակությանը համերաշխություն ներարկենք, որպեսզի դեպի ապագան նայենք։ Իսկապես, մեզ պետք են ապագայի ծրագրեր ու համախմբել այդ ծրագրերի շուրջ։
Խիստ հրատապ խնդիրներ կան այսօր Հայաստանի համար՝ սկսած ծնելիությունից մինչև տնտեսության։ Փաստ է, որ Փաշինյանի ներկայությամբ, միջոցով այդ խնդիրները չենք լուծելու»։
Նա նշեց, որ այսօր ապրում ենք այնպիսի Հայաստանում, երբ մի բնակավայրից մյուսը տեղափոխվելու համար մեր երկիրն ի վիճակի չէ ապահովել մեր անվտանգությունը։
«Մենք այսօր Գորիսից Կապան ի վիճակի չենք գնալ բացառապես Հայաստանի տրամադրած երաշխիքներով։ Մեզ օտարազգիների երախքիներ են պետք։
Ժամանակին խոսում էինք, որ Իրանը կարևորագույն պատուհանն է դեպի արտաքին աշխարհ։ Այսօր այդ ճանապարհը բլոկավորված է։ Կա պարենային անվտանգության խնդիր։ Պարենի մեծ մասը բերում ենք դրսից։ Եթե չլինի այդ ճանապարհը, ո՞նց ենք բերելու։ Բայց պետք է սնվենք, չէ՞։ Այդ հարցերը թողած, հիմա զբաղված ենք ինչ որ կեղծ օրակարգերով։ Դրանից մեկն էլ արտահերթ ընտրություններն են»,- ասաց Արմեն Մինասյանը։
Քաղաքագետի համար հստակ է՝ Փաշինյանի ներկայությամբ այս երկիրը կործանվելու է իր հասարակությամբ ու քաղաքացիներով։
«Միակ ելքը Փաշինյանի չլինելն է իշխանության մեջ։ Նրա օրոք այս երկիրը չունի ապագա»,- ընդգծեց նա։
Ա. Մինասյանի խոսքով, 2019 թվականը տնտեսական առումով եղել է ՀՀ անկախության շրջանի ամենահարուստ տարին, Փաշինյանի կառավարությունն ունեցել է այնքան տաղանդ, որ 2019 թ. Հայաստանում աղքատությունը, պաշտոնական թվերով, աճել է։
«Մենք այդ կառավարության հետ լուսավոր ապագային հասնելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այսինքն ինչքան երկիրը զարգանում է, առաջ է գնում, այնքան աղքատները շատանում են։ Սա է Փաշինյանի կառավարության հաջողության բանաձևը։ Նույնն ունենք առողջապահության, անվտանգության ոլորտներում»,- ասաց քաղաքագետը։
Նա նաև խոսեց դեմոգրաֆիական խնդիրների մասին, որն ունենալու է Հայաստանն առաջիկա տարիներին, քանի որ, ըստ քաղաքագետի, Փաշինյանը եթե չհեռանա, բնակչության մի զգալի հատված արտագաղթելու է, եթե հեռանա էլ՝ էլի արտագաղթելու են, քանի որ Նիկոլը նրանց զրկել է ապագայից, հույսից։
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը մահանում է, պետության փրկումը ցանկացած օրենքից ավելի բարձր է. Վազգեն Մանուկյան
- Եթե Նիկոլը մնաց իշխանության, Ալիևը Սյունիքում միջանցք կունենա. Իշխան Սաղաթելյան
- Ներկայիս իշխանություններին պետք է կմ-ով հեռու պահել քաղաքական գործընթացի կազմակերպումից. Մելիքյան
- Սրանք իրենց զինանոցում ունեն մեկ գործիք՝ քաղաքական ռեպրեսիաները. Բաբկեն Հարությունյան
- Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան
- Ալիևը բռնել է Նիկոլի կոկորդից, ունի նրա դեմ փաստեր. Արփինե Հովհաննիսյան
- Նիկոլը ստիպված հրաժարական կտա հանրային ճնշման մեծացման արդյունքում. Արթուր Վանեցյան
- Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Մենք գործ ունենք բացահայտ ցինիզմի ու խայտառակության հետ. Արման Սաղաթելյան
- Առաջիկայում լինելու է շատ վճռական շաբաթ երկրում ստեղծված հարցերը հանգուցալուծելու իմաստով. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան