Վահագն Թևոսյանը նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու. Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Պատգամավոր Վահագն Թևոսյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է հանրային հեռարձակողների խորհրդի անդամ:
Նա նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու...
Հատուկ ընդգծում եմ նորից, որ ոչ թե ընտրվել է ընտրովի պաշտոնում, այլ՝ նշանակվել է նշանակովի պաշտոնում:
Հիշեցնում եմ, որ Սահմանադրության 95-րդ հովածի համաձայն պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Տեսնես հայտնի դասալիքը, էն, որ ըստ մեղադրանքի ընկերոջ ամուսնության և երեխաների ծննդականներն էր գողացել, որ կեղծի ու բանակից փախնի, իսկ բռնվելուց՝ սեփական մոր վրա ցուցմունք էր տվել, բան չունի՞ ասելու: Օրինակ՝ չի՞ տեսնում իշխանության յուրացում հանցանքը, որի մասին նախկինում սուտ մատնությամբ հաղորդումներ էր ներկայացնում դատախազին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան