Իլհամը սպառնում է Հայաստանին, իսկ Նիկոլը պապանձվել է. քաղաքագետ
Քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը գրում է.
«Իլհամը սպառնում է Հայաստանին, իսկ Նիկոլը պապանձվել է։
Ադրբեջանի բռնապետը բացահայտ սպառնում է Հայաստանին, ծիծաղում մեզ վրա, հեգնում, նսեմացնող և նվաստացնող հայտարարություններով հանդես գալիս, իսկ մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ծպտուն չի հանում...
Այսպես շարունակել չի կարելի...Ազգադավ Նիկոլի կապիտուլյատն արտաքին քաղաքականությունն ուղղակի ոտնատակ է տալիս մեր ազգային արժանապատվությունը և վտանգում է Հայաստանի գոյությանը...»։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. «Մենք նրանց կպարտադրենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան