Իգոր Սարգսյան. Բանակը, ինչով հնարավոր էր, քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում
«Երևի թե Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը 30 տարի բանակ չեն ունեցել, նրանց բանակը եղել են ֆեյքերը, սորոսները, ապազգային տարրերը։ Տրամաբանական է, որ պետք է ասի՝ մենք բանակ չենք ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Դաշնակցություն կամավորական շարժում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը, ով ՊՆ-ի մոտ է՝ աջակցելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և հայոց բանակին։
Նա պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ մենք շուրջ 30 տարի բանակ չենք ունեցել։
Ի. Սարգսյանը նշեց, որ 30 տարի ունեցել ենք բանակ՝ սկսած 1991 թվականից, բանակն օրեցօր հզորացել է։
«Բանակը, ինչով հնարավոր էր, քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում։ Քանդեցին, սկսեցին որակավորել գեներալներին, զինվարականներին, լավ ու վատ անել, կաշառակերների ու չիմացողների բաժանել, հիասթափեցնել բանակի կարևորագույն միջին հրամանատարական կազմին։
Իսկապես ունեինք հզոր բանակ, այժմ էլ ունենք, ընդամենն անհրաժեշտ է հավաքվել, սատարել բանակին։ Բանակը խնդիրը լավ գիտի։ Գլխավոր շտաբի պետը, գեներալները շատ լավ գիտեն իրենց պարտականությունները։ Բանակը վերակազմակերպելը կարճ ժամանակվա խնդիր է»,- ասաց Դաշնակացական գործիչը։
Իգոր Սարգսյանն ընդգեծց՝ մեր ազգի, պետականության անվտանգության ամենագլխավոր երաշխավորը բանակն է։
«Այն որակումները, որ տալիս են, բանակը քանդելուն են միտված։ Բանակը պետք է լինի, պետք է ուժեղ լինի։ Բոլոր ժողովուրդների մոտ իրենց ինքնապաշտպանությունը, իրենց ֆիզիկական անվտանգության երաշխավորը եղել է բանակը։
Ապազգային, ապաշնորհ, այլ ծրագրերով, այլ պետությունների հետախուզությունների ուղղորդմամբ շարժվող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բերեցին բանակի, ժողովրդի պարտության, հիասթափության։ Սակայն չի նշանակում, որ պետք է նայենք, թե ինչ են ասում այսօրվա իշխանություններն ու մտածենք, որ բանակ չպետք է ունենք, կամ թույլ պետք է լինի ու մեր թուլության մեջ լինի մեր գոյության երաշխավորությունը»,-նշեց Իգոր Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր շտաբի պետը, սպայական կազմը զգացին՝ երկրում ներքին վտանգ կա. Պահեստազորի փոխգնդապետ
- Մենք գործ ունենք բացահայտ ցինիզմի ու խայտառակության հետ. Արման Սաղաթելյան
- Եթե ստիպողաբար ազատում են ԳՇ պետին, դա բանակը լուծարելու փորձ է. Ակցիա ՊՆ-ի մոտ
- Սատարում եմ ԳՇ պետին և շտաբի ողջ սպայական կազմին. Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց
- Արման Սաղաթելյան. Վաղը ժամը 13.00-ին ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է՝ «ես եմ»
- Մարտի 6-ին մասնակցելու եմ Հայոց բանակի պաշտպանության համար հրավիրված հանրահավաքին․ Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան