Կարծում եմ` դե ֆակտո ոստիկանությունը միացել է Գլխավոր շտաբի կոչին. Մալյան
«Շատ մոտ ապագայում, երբ այս խունտան կհեռանա իշխանությունից, պատերացնում եմ հետևյալ իրադարձությունները՝ հստակ արձանագրում, որ տեղի է ունեցել պետության զավթում դրանից բխող բոլոր հետևանքներով»,- Բաղրամյան պողոտայում՝ նախքան Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը, լրագրողներին ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։
Նա նշեց, որ միլիոնավոր դոլարները, որոնք ծախսվել են Սորոսի և գործակալական ցանցի կողմից, պետք է վերադարձվեն բյուջե և նպատակաուղղվեն զոհված զինծառայողների ու անհետ կորածների ընտանիքները, այն շինությունները, սեփականությունները, որոնք ձեռք է բերել գործակալական ցանցի գումարներով, ծառայեցնել ՀՀ-ին։
«Այն օլիգարները, որոնք զբաղված են եղել միտինգ կեղծելով, ժողովրդի արյան հաշվին գումարներ վաստակելով, բոլոր գումարները բռնագաձնման ենթակա են ի օգուտ մեր զինվորների, բանակի»,- ասաց Ն. Մալյանը։
Նրա խոսքով, պետք է ուժեղացվի ոստիկանական ծառայությունները, քանի որ ականատես են բարդակի, պրոֆեսիոնալները ներգրավվեն համակարգում։
Ն. Մալյանի կարծիքով, ոստիկանները գիտակից վարք են դրսևորում այս ամեն ինչում։
«Մարտի 3-ի հանրահավաքի ժամանակ ցուցադրված դիպուկահարները, ընդ որում ոստիկանական չէին, բոլոր ոստիկանները, ովքեր ինձ տեսնում էին, ասում էին, որ իրենցը չէ։ Ասում էի՝ գիտեմ։
Կարծում եմ` դե ֆակտո ոստիկանությունը միացել է Գլխավոր շտաբի կոչին, անդրադարձին։ Մեզ մնում է սպասել դե յուրե միացման փուլին, ինչը, կարծում եմ, մոտ ժամանկներում կտեսնենք»,- ասաց նա։
Ն.Մալյանը վստահ է ու դիմեց ժողովրդին, որ որ այս փոսից դուրս ենք գալու։ Ըստ նրա, այստեղ կարևոր է ժողովրդի ցանկությունը՝ ուզո՞ւմ լավ երկրում ապրել։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Առաջիկայում լինելու է շատ վճռական շաբաթ երկրում ստեղծված հարցերը հանգուցալուծելու իմաստով. Իշխան Սաղաթելյան
- Հայրենիքի փրկության շարժում. Այսօր ժամը 15։00-ին հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան