Ներկայիս իշխանություններին պետք է կմ-ով հեռու պահել քաղաքական գործընթացի կազմակերպումից. Մելիքյան
«Խնդիրն այն է, որ երեկվա դրությամբ իշխանությունները չհայտարարեցին, որ իրավունքի ուժով համարում են Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցված»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, ԳՇ պետը նշանակված է 5 տարի ժամկետով, և ինքը չի պատկերացնում, թե ինչ պետք է լինի, որ իրավունքին հակառակ գնալով դադարեցվեն նրա լիազորությունները։
«Մենք պետք է որպես փաստ ընդունենք, որ դեռ երկար ժամանակ մեր ԶՈւ ԳՇ պետը Օնիկ Գասպարյանն է լինելու»,- նկատեց նա։
Հարցին, թե իշխանությունների կողմից կարո՞ղ են ավելի կոշտ քայլեր լինել, ապա Ռուբեն Մելիքյանն ասաց, որ չի կարծում, որ այս պահին ինչ-որ մեկը կարող է գնալ ԶՈւ-ի դեմ կոշտ դիմակայության։
«Հայտարարություններ կարող են հնչել, բայց այս փոքր քաղաքական խմբակը չի կարող հայտարարություններից ավելի որևէ բան անել»,- կարծիք հայտնեց նա։
Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին, թե հնարավոր է արտահերթ ընտրությունների գնալ, ապա իրավապաշտպանն ասաց, որ եթե մինչև մարտի 1-ի՝ Փաշինյանի իրականացրած հանրահավաքը հնարավոր էր այդ հարցի շուրջ խոսել, ապա այժմ չկա նման որևէ հարց։
«Ներկայիս իշխանություններին պետք է կմ-ով հեռու պահել քաղաքական գործընթացի կազմակերպումից։ Մարտի 1-ին ոչ միայն վարչական ռեսուրս գործի դրվեց, այլ նաև բոլորիս հաշվին գումար տրամադրվեց տրանսպորտային ընկերություններին, որոնք ապահովել էին այդ մարդկանց ներկայությունը Հանրապետության հրապարակում։ Իմ հաշվին հրապարակ բերեցին մարդկանց, որոնք ասում էին՝ Շուշին հայկական չէ, կամ մեր ու մանուկ թող կոտորվեն, միայն թե նախկիններն իշխանության չգան»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան
- Ալիևը բռնել է Նիկոլի կոկորդից, ունի նրա դեմ փաստեր. Արփինե Հովհաննիսյան
- Նիկոլը ստիպված հրաժարական կտա հանրային ճնշման մեծացման արդյունքում. Արթուր Վանեցյան
- Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան