Վնասը շատ մեծ է լինելու, քանի որ մեր առաջատար շախմատիստն էր Լևոն Արոնյանը. Լպուտյան
«Բնականաբար, վնասը շատ մեծ է լինելու, քանի որ մեր առաջատար շախմատիստն էր Լևոն Արոնյանը, տարիներ շարունակ ներկայացնում էր մեր երկիրն ամենաբարձր մակարդակներում։ Կորուստը մեծ է, շատ ենք ցավում»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխության և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին։ Նա նաև մանրամասն ներկայացրել էր հեռանալու պատճառները, մասնավորապես՝ «մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա՝ ստիպված եմ հեռանալ հարազատ երկրից»։
Ս. Լպուտյանն ասաց, որ իրենք խոսել են Լևոնի հետ, կիսել իրենց մտահոգությունները, որ հեռանալը վնաս կտա, բայց ինքն իր որոշումը կայացրել էր։
Նա նշեց, որ այս իշխանության վերաբերմունքը շախմատի նկատմամբ այն չէ, ինչ կար նախկինում։
«Այնպես չէ, որ խիստ խնդիրներ են առաջ եկել այս իշխանության օրոք, սակայն վերաբերմունքն այն չէ։
Սերժ Սարգսյանի օրոք շախմատն ուղղակի փայլել է ողջ աշխարհում, երեք անգամ դարձել ենք աշխարհի օլիմպիադայի չեմպիոն, հեքիաթ էր, ոսկե տառեր են։ Դա ճիշտ աշխատանքի արդյունք էր, որ փոքրիկ երկիր կարողանում է հաղթել աշխարհի հզորագույն երկրներին։ Այդ ընթացքում աշխարհի չեմպիոն էլ ենք դարձե»,- ասաց Ս. Լպուտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առանց Լևոն (Արոնյան) Հայաստան. Վահե Հովհաննիսյան
- Վազգեն Մանուկյանը դիմել է Արոնյանին՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Հայաստանից հեռանալու որոշումը
- Լևոն Արոնյանը ասել է Սերժ Սարգսյանին, թե երբ կվերադառնա
- Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա՝ ստիպված եմ հեռանալ հարազատ երկրից. Արոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին