Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Բաքվի բռնապետն առնվազն երեք անպատկառ սուտ է ասել. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է, որ տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Բաքվի բռնապետն առնվազն երեք անպատկառ սուտ է ասել։
«Նախ՝ պնդումն առ այն, թե «Ադրբեջանի հաղթանակով» Արցախյան հակամարտությանն իբր վերջ է դրվել, որևէ աղերս չունի իրականության հետ։ Ընդ որում, վերջ չի դրվել նույնիսկ պատերազմին, որովհետև ստորագրվել է միայն հրադադարի մասին հայտարարություն։
Երկրորդ խաբեությունը վերաբերում է նրան, որ իբր Ադրբեջանը, Թուրքիան և Իրանն ի ցույց են դնում միասնական դիրքորոշումներ տարածաշրջանային տրանսպորտային ուղիների առնչությամբ։ Ակնհայտ է, որ Իրանին այդ ամբողջ գործընթացում ձեռնտու է միայն Նախիջևանյան միջանցքի բացումը, իսկ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ցամաքային կապի ստեղծումը, մեղմ ասած, չի բխում իրանական շահերից։
Երրորդ լկտի սուտը Ադրբեջանի իբր «պատմական տարածք» Զանգեզուրի մասին էր։ Նախ՝ Զանգեզուր անունով երկրամաս գոյություն չունի, այլ կա Սյունիք հնավանդ անվամբ Հայաստանի մարզ, որի տարածքն իր հազարամյակաների պատմության ընթացքում մեկ օր անգամ Ադրբեջանի մաս չի եղել։ Եվ հետո՝ Զանգեզուր անվանումը բնիկ հայկական Ձագեձոր տեղանվան՝ պարսկերենում լեզվական աղճատման հետևանք է և նույնիսկ թյուրքական ծագում չունի։
#մահ_թշնամուն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան