Ցանկացած հարված բանակին, ԳՇ դեմ ցանկացած փորձ հարված է լինելու հանրությանը. Աբրահամյան
«ՀՀ Զինված ուժերը զգալով իրավիճակի օրհասական լինելը՝ հանդես են եկել բացառիկ նախաձեռնությամբ, քանի որ ամեն օր չէ, որ կարելի է հանդիպել ԶՈւ՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված դիրքորոշման արտահայտմանը»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ այս իրավիճակում այս իրադարձությունը խոսում է ոչ թե այն մասին, որ բանակը ցանկություն ունի ներգրավելու ներքաղաքական գործընթացներում, այլ ԶՈւ-ն չունենալով այլ հնարավորություն, գնաց իր դիրքորոշման հանրայնացման ճանապարհով։
«Ստեղծված իրավիճակը հուշում է, որ կարող է լինել հանրային մեծ մոբոլիզիացա, ինչը կարող է ստիպել իշխանությանը գնալ կտրուկ փոփոխությունների։
Ցանկացած հարված բանակին, Գլխավոր շտաբի դեմ ցանկացած փորձ հարված է լինելու հանրությանը և այն համերաշխության սիմվոլին, որը տարիներ շարունակ նպաստել է տարբեր ճգնաժամային իրավիճակների քաղաքական հանգուցալուծմանը»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:
Նա ասաց, որ այս իշխանության օրակարգում չկար և չկա Արցախը, պատահական չէ վերջին օրերին ակտիվացած ու դաշտ նետված այն թեզերը, որ Ադրբեջանն իրականում մեզանից հող և հայրենիք չի խելել, վերցրել է այն, ինչ պատկանում է իրենց։
«Այս իշխանությանն առհասարակ չի հետաքրքրում Արցախն ու արցախցին, նույնիսկ այն հանգամանքը, որ այսօր Արցախում մոտ 100 հազար մարդ է ապրում»,- ասաց նա։
Նա նշեց, որ Արցախի ճանաչման հարցում ուշացել ենք, կան իրավիճակներ, հանգրվանային փուլեր։ Ըստ Տ. Աբրահամյանի, ամենաբարենպաստ պահը պատերազմական գործողություններն էին կամ հետո, բայց չի կարծում, թե առաջիկայում ավելի հարմար պահ չի լինելու։
«Կարևոր է, թե որն պահն է, ամեն դեպքում այդ քայլը պետք է համաձայնեցվի, ներդաշնակեցվի միջնորդ երկրների դիրքորոշումների հետ, այլպես միանգամից կունենանք նոր պատերազմ, որտեղ միջազգային հանրությունը որևէ ձևով միջամտություն չի ապահովի, ինչպես եղավ վեջին պատերազմական գործողությունների ժամանակ։ Այդպես եղավ, որովհետև Ադրբեջանը կարողացավ պարարտ հող ապահովել անհրաժեշտ տեղեկատվական, դիվանագիտական նախապատրաստում իրականացնել, իր գործողությունների ծավալումն ընկալելի դարձնել միջազգային հանրության, նաև միջնորդ երկրների համար»,- ասաց նա։
Տ. Աբրահամյանը նշեց, որ ցանկացած գործընթաց, որը շոշափում է Հայաստանի, Ադրբեջանի, միջնորդ երկրների հետաքրքրությունները, մինչև կոնկրետ քայլերի ձեռնարկելտ պետք է ընկալելի դարձնել միջնորդ երկրների, միջազգային հանրության համար։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում անվտանգության համակարգը լրիվ խարխլված է. Վրթանեսյան
- Փաշինյանի ներկայությամբ այս երկիրը կործանվելու է. Արմեն Մինասյան
- Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան
- Պետությունը մահանում է, պետության փրկումը ցանկացած օրենքից ավելի բարձր է. Վազգեն Մանուկյան
- Եթե Նիկոլը մնաց իշխանության, Ալիևը Սյունիքում միջանցք կունենա. Իշխան Սաղաթելյան
- Ներկայիս իշխանություններին պետք է կմ-ով հեռու պահել քաղաքական գործընթացի կազմակերպումից. Մելիքյան
- Ալիևը բռնել է Նիկոլի կոկորդից, ունի նրա դեմ փաստեր. Արփինե Հովհաննիսյան
- Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան