Պատգամավորները թող պատասխանեն՝ քանի ԼԳՏՊ է ծառայել բանակում կամ մասնակցել կռվին. զինվորական
«Կոչ եմ անում հայ ժողովրդին, իմ մարտական ընկերներին ոտքի կանգնել՝ պաշտպանելու Հայոց բանակը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի մոտ ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ու Հայոց բանակին հանրահավաքի մասնակից զինվորականներից մեկը։
«Եթե հայոց բանակը թուլանա, նշանակում է՝ հայ ժողովրդի վրա մի հատ գերեզմանաքար են դնում»,-ասաց զինվորականը։
Ներկա զինվորականները վստահ են՝ միայն Հայոց բանակը կարող է պաշտպանել հայ ժողովրդի անվտանգությունը, պետականությունը, բոլորիս կյանքը։
«Հայոց բանակը պետք է գուրգուրենք փորքիկ երեխայի նման, ոչ թե խանգարենք»,- ասաց ներկա զինվորականներից մեկը։
Հարցին՝ իշխանական պատգամավորները պնդում են՝ բանակը իրենց դեմ չէ, կառավարության դեմ չէ, մի 40 զինվորական է ստորագրել հայտարարությունը, ազատամարտիկ Բեկն ասաց. «Պատգամավորի մեջ քանի՞ բանակ ծառայած կա։ Վերջին պատերազմում՝ քանի ԼԳՏՊ, քանի Եհովայի վկա, քանի հատ յեսիմինչներ են ... մի հատ մարդու անուն ասեք, որ գնացել է կռիվ կամ բանակ է ծառայել։
Պատգամավորները թող գան ու մեր հարցերին պատասխանեն։ Նաև ովքեր են միջազգային դատարան դիմել Ալիևի հայտարարության վերաբերյալ՝ Երևանն էլ է մերը, Սյունքիը ադրբեջանական է, Սևանն էլ գրավելու ենք։ Թող պատգամավորները չգնան այնտեղ անջատվածի նման նստեն... Մեր երկիրը պառակտվում է»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր հայրենիքը մի րոպե անպաշտպան չթողած սպայակազմն այսօր հայտնվել է պետության կողմից լքված վիճակում. թուրքագետ
- Զինվորականներն ու քաղաքացիները ՊՆ մոտից գնացին Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր
- Այսօր Ադրբեջանի համար մնացել է դիմադրության մի օջախ՝ ԳՇ-ն՝ իր հրամկազմով. պահեստազորի գնդապետ
- Իգոր Սարգսյան. Բանակը, ինչով հնարավոր էր, քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում
- Գլխավոր շտաբի պետը, սպայական կազմը զգացին՝ երկրում ներքին վտանգ կա. Պահեստազորի փոխգնդապետ
- Մենք գործ ունենք բացահայտ ցինիզմի ու խայտառակության հետ. Արման Սաղաթելյան
- Եթե ստիպողաբար ազատում են ԳՇ պետին, դա բանակը լուծարելու փորձ է. Ակցիա ՊՆ-ի մոտ
- Արման Սաղաթելյան. Վաղը ժամը 13.00-ին ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է՝ «ես եմ»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան