«Հրապարակ». Քաղաքապետարանի աշխատակիցները դատարանում բողոքարկում են ավագանու որոշումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոն վարչական շրջանի քաղաքաշինության բաժնի աշխատողները դիմել են վարչական դատարան՝ բողոքարկելով Երևանի ավագանու որոշումը՝ կոմունալ և քաղաքաշինության բաժինների միավորման մասին։ Հայցվորները 5-ն են։
Նրանք միջնորդել են, որ կասեցվի ավագանու որոշումը՝ մինչև վերջնական ակտ կայացնելը, սակայն դատարանը մարտի 3-ին մերժել է միջնորդությունը՝ մատնացույց անելով Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի 1-ին կետը, որով հայցը վարույթ ընդունելու դեպքում վիճարկվող ակտի գործողությունն իրավունքի ուժով կասեցվում է։
Այս որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի ԺՊ-ն դիմել է Կենտրոնի թաղապետին՝ տեղեկացնելով, որ կասեցնի ավագանու որոշման կատարումը։ Մեզ ասացին, որ դատարանը նախկինում ավագանու որոշումների դեմ հայցերը վարույթ չէր ընդունում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: