«Հրապարակ». Մարզպետին և նախարարին չի հետաքրքրում Աբովյանի թիվ 1 դպրոցում տիրող վիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Աբովյանի թիվ 1 դպրոցում մոտ մեկ ամիս է՝ խաթարված է ուսումնական պրոցեսը՝ դասադուլ է, և հայտնի չէ, թե երբ են դասերը վերսկսվելու, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին է ընդունում, նրա հետ կրթական ծրագրեր քննարկում, ապա համատեղ այց կազմակերպում մարզի մեկ այլ դպրոց։
Ո՛չ մարզպետին, ո՛չ ԿԳՄՍ նախարարին չի հետաքրքրում Աբովյանի թիվ 1 դպրոցում տիրող վիճակը, որտեղ կոլեկտիվն ու ծնողական համայնքը պայքարում են նախարարի նշանակած տնօրենի դեմ և պահանջում, որ դպրոցի նախկին տնօրենը վերանշանակվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: