ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին մեղադում է «պատվաստանյութային դիվանագիտության» մեջ
Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանը և Չինաստանը փորձում են պատվաստանյութերի մատակարարումը օգտագործել որպես դիվանագիտական խնդիրների լուծման գործիք։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակիի խոսքը։
«Մենք մտահոգված ենք Ռուսաստանի և Չինաստանի կողմից պատվաստանյութերը դիվանագիտական նպատակներով օգտագործելու փորձերով», - ասել է Փսակին:
Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները միջազգային կոորդինացման մեխանիզմների միջոցով աջակցում է կորոնավիրուսային պատվաստանյութերի տարածմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ COVID-19-ի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը երկրորդ տեղն է զբաղեցրել այն հաստատող երկրների շարքում ՝ շրջանցելով ամերիկյան «Pfizer» դեղամիջոցին։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում առաջին անգամ Pfizer-ով պատվաստումը կողմնակի ազդեցություն է ունեցել
- Հետազոտողները գնահատել են «Pfizer» պատվաստանյութի արդյունավետությունը՝ առաջին դեղաչափից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում