Էրդողանն ու Մերկելն առցանց հանդիպում են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսահամաժողովի ձևաչափով հանդիպում են անցկացրել, որի շրջանակում քննարկել են երկկողմ, տարածաշրջանային, ինչպես նաև համավարակին առնչվող հարցեր: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով Էրդողանի գրասենյակին:
Էրդողանի խոսքով, Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվում է, բնակչությունը պատվաստվում է: Ապրիլից, Թուրքիայի իշխանությունների հաշվարկի համաձայն, հնարավոր կլինի սկսել «անարգել ու անվտանգ» զբոսաշրջությունը:
Էրդողանը Մերկելի հետ զրույցում բարձրացրել է նաև սիրիացիներին հայրենիք վերադարձնելու հարցում ԵՄ աջակցության հարցը, ինչպես նաև խոսել Արևելյան Միջերկրական ծովի և Էգեյան ծովի վերաբերյալ Անկարայի դիրքորոշման մասին: