Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Նոր պատերազմի վտանգ չկա, չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին առանց որևէ ջանք գործադրելու, առանց պայքարի, առանց մեծ աշխատանքի կարողանալու է շատ արագ իր պահանջները ներկայացնել և ստանալ»,- Բաղրամյան պողոտայում, նախքան Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը, լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. «Դրա համար ինչ պատերազմի մասին կարող է խոսք գնալ, նրանք պարզապես ասում են իրենց ցանկությունները, դնում են պահանջներն ու լուծում են հետևողականորեն»։
Քաղաքագետը նշեց, որ գործընկեր ասածն էլ այս իրավիճակում մի քիչ բարձր ասված է, դա գործընկեր չէ, կամակատար է։
«Այն, որ Ալիևը խոսում է Զանգեզուրի մասին, ասում է՝ ստիպելու ենք Հայաստանին բացել այդ ճանապարհը, մեզ համար կենսական նշանակություն ունի, այդ ամեն ինչը վկայում է այն մասին, որ չափազանց վստահ է իրեն զգում, չկա հակառակ կողմից կազմակերպված դիմադրություն, պետությունը չի պաշտպանում երկրի շահերը, Ադրբեջանն ու Թուրքիան էլ, բնականաբար, աշխատում են ավելի ամրապնդել իրենց դիրքերը, լավ հասկանով, որ այս իրավիճակը երկար չի տևելու»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը։
Նա նշեց, որ թշնամին տեսնում է, որ Հայաստանում կա շարժում, ժողովրդի պահանջ՝ ուղղել մեջքն ու հեռացնել դավաճան իշխանությանը։
«Այն պահից սկսած, երբ կազատվենք դավաճան իշխանությունից, Ադրբեջանը կորցրելու է իր՝ ամեն ինչ հենց այնպես ստանալու ժամանակահատավածը»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետը նշեց, որ այս պահն ամենակարևորը դավաճան իշխանության հեռացումն է քաղաքացիական ճնշմամբ։ Նա հույս ունի, որ մի օր ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կմիանան ժողովրդի պահանջին, ու այդ դեպքում Փաշինյանի՝ իշխանության մնալը կլինի անհնար։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի փրկության շարժում. Այսօր ժամը 15։00-ին հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում
- Ախր հենց այսօր է ժողովրդի գործելու պահը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- ԱԱԾ-ն հասկանու՞մ է, թե ինչ աղետի է տանում մեզ դավաճանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Նիկոլն այս պահին շանս ունի կենդանի մնալով հեռանալ. Հրանտ Բագրատյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Միացեք այս պայքարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան