Արմեն Սարգսյանը իրեն հերթական անգամ դրսևորեց լղոզված դիտորդի կարգավիճակում. Զոհրաբյան
«Եթե լինի հանդիպում Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, վստահաբար հանրությունն այդ մասին կիմանա. ի տարբերություն շատերի, Գագիկ Ծառուկյանն ինչ անում և ասում է, դա անում է հրապարակային»,- այսօր Բաղրամյան պողոտայում նման հայտարարություն արեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա տեղեկացրեց, որ նման հանդիպում չի եղել:
Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» ներսում տարբեր ուժերի միջև հնարավոր տարաձայնությունների թեմային, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը չի կարծում, որ հակասություններ կան, որովհետև գլոբալ հարցում, որ «պարտության խորհրդանիշ» Նիկոլը պետք է հեռանա, կա լիակատար կոնսենսուս:
«Բնականաբար, շարժման մեջ տարբեր կուսակցություններ են, որոնք տարբեր քաղաքական գործընթացների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ: Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր օրակարգը և պարտադիր չէ, որ բոլոր հարցերի վերաբերյալ մոտեցումները լինեն նույնական»,- նշեց նա։
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու շուրջ զարգացումներին։
«Ես նախ զարմանում էի, որ այս հարթակում փորձեցին Արմեն Սարգսյանին հերոսացնելու կոչեր անել: Արմեն Սարգսյանը շանս ուներ գոնե այս երկրի համար ճակատագրական, վճռորոշ պահին գոնե մեկ անգամ իրեն դրսևորել որպես երկրի անվտանգության երաշխավոր և անել քայլ, որը այստեղ հարթակում կանգնածները չեն մեկնաբանի իրենց օգտին, նիկոլականներն էլ մեկնաբանեն իրենց օգտին: Արմեն Սարգսյանը իրեն հերթական անգամ դրսևորեց լղոզված դիտորդի կարգավիճակում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Նիկոլը մնաց իշխանության, Ալիևը Սյունիքում միջանցք կունենա. Իշխան Սաղաթելյան
- Ներկայիս իշխանություններին պետք է կմ-ով հեռու պահել քաղաքական գործընթացի կազմակերպումից. Մելիքյան
- Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան
- Նիկոլը ստիպված հրաժարական կտա հանրային ճնշման մեծացման արդյունքում. Արթուր Վանեցյան