Բարոյական հասունացման կանգ է եղել իր մոտ. Հոգեբանը՝ Փաշինյանի մասին
Բավականին ծանր վիճակ է և հասարակության պառակտումը շարունակում է ընթանալ՝ թե երևացող, թե ծածուկ ազդեցությունների կողմից։ Panorama.am-ի հետ վերլուծելով հասարակության շրջանում ձևավորված հոգեբանական վիճակը, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Նրա խոսքով՝ հասարակության շրջանում թուլացել է վտանգի զգացողությունը, ինչը կարող է վատ հետևանքներ ունենալ։
«Վտանգի զգացողությունը մեր ժողովրդի ինչ-որ մի հատվածի մոտ թուլացել է։ Սա նշանակում է, որ մարդկանց մոտ հոգեբանական ինքնապաշտպանությունը թուլացած է, չեն պատկերացնում վտանգի ահագնությունը։
Ինչ-որ մի հատվածը, որը ռեալ գնահատում է իրավիճակը, չի կարողանում տանը նստել՝ Բաղրամամյան պողոտայում է։ Ինչ-որ մի հատված էլ կա, որոնց հետ առնչվում ենք հաճախ, մարդիկ անընդունելի են համարում ստեղծված իրավիճակը, բայց մի տեսակ տանը նստած սսպասում են, մասնակցություն չեն ունենում իրենց տեսակետը հայտնելու կամ աջակցություն թեկուզ հենց Հայրենիքի փրկության շարժմանը։
Իսկ մարդկանց մի հատվածի մոտ էլ նկատվում է խեղված գիտակցություն։ Մարդիկ զոհերն են մոռանում, կորցրած հայրենիքն են մոռանում ։ Առաջ,եթե հիշում եք,սահմանին մի զոհ էինք ունենում, բոլորս դրա համար ցավ էինք ապրում։ Հիմա այսպիսի մասշտաբի կորուստներ, երբ հայրենիքի մի մասը պոկում ու տալիս են թշնամուն, էլի մարդիկ հակված են լավ բանի սպասելուն»,-նկարագրելով հասարակության շրջանում ստեղծված իրավիճակն ասաց հոգեբանը։
Նալչաջյանը, սակայն, մի վտանգավոր երևույթ ևս նկատել է։ Նրա խոսքով ՝ քարոզչություն է տարվում ամեն ինչ կուսակցականացնելու, աթոռակռվի հանգեցնելու ուղղությամբ։
Արդյունքում՝«Այդ դիրքորոշումը շատերի մոտ արմատացել է և ասում են, թե «մենք ոչ ոքի չենք ուզում»։ Բայց պետք է հասկանալ, որ երկրի գոյության հարցն է դրված, «լինել-չլինելու» հարցը։ Եթե ժողովուրդը չսթափվի, իշխանափոխություն տեղի չունենա կամ այս դրածո, մարիոնետային իշխանությանը չհեռացնենք, ապա շուտով բայրաքթարները կտեսնենք Երևանի երկնքում»։
Այս համատեքստում , հոգեբանը նշեց, որ հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը՝ երկրում պառակտման գործընթացներ կանգնեցնելու համար։
«Կարծում եմ գիտակից և ակտիվ շերտը կամաց-կամաց ավելանում է։ Մեր ժողովուրդը ի վերջո պետք է հասկանա, որ կանգնած ենք շեքսպիրյան լինել-չլինելու խնդրի առջև»,-նշեց հոգեբանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի անձին և թե որքանով է նա հագեբանական հավասարաշիռ վիճակում գտնվում, Կարինե Նալչաջյանը հետևյան ասաց․ «Մենք գործ ունենք պրակտիկորեն առողջ մարդու հետ։ Այսինքն՝ երբ որոշումներ է կայացնում, դրանք գիտակցական մակարդակում են, հալյուցիանացիաների մեջ չէ, լավ էլ հասկանալով անում է այն , ինչ անում է։ Բայց, կարծում եմ, իր մոտ բարոյական հասունացման ծանր վիճակ է։ Ցանկացած մարդ ծնվում մեծանում է անցնելով հասունացման ուղիներով ՝ էմոցիոնալ, ինտելեկտուալ, բարոյական և այլն։ Բարոյական հասունացման կանգ է եղել իր մոտ։ Այն ինչ ցույց է տալիս ընդամենը գավառական դերասանության մակարդակում է։ Տեսնում ենք մեղքի զգացում չունի, խղճի խայթ , ափսոսանքի զգացողություն չունի մարդը։ Դրա համար ինքը շատ հանգիստ գնաց դեպի արյուն և էլի կարող է գնալ»,-ընդգծեց հոգեբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու