Երթ՝ Երևանի կենտրոնով «Առանց Նիկոլ Հայաստան» պահանջով
Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից հետո քաղաքական գործիչներն ու քաղաքացիները երթով անցան Երևանի փողոցներով։
Կառավարական ամառանոցների մոտով անցնելիս՝ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Պատերազմում զավակներ կորցրած ծնողները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ կառավարկան ամառանոցների այս թաղամասը հանձնել զինվորականների վերականգնողական կենտրոնին:
Հաշված օրեր անց այստեղից, որտեղ երկիր ղեկավարողն իբր օղի թորող սարք էր դնում, դուրս են գալու այս տներից: Այս տները դառնալու են իրոք մեր երկրի արժանապատիվ քաղաքացիների, մեր երկիրը պահողների կեցավայր: Դրա համար պետք է մոտեցնենք օրը, որ մեր երկիրը դառնա՝ առանց Նիկոլ Հայաստան»:
Երթի մասնակիցներին անընդհատ միանում են նոր քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Հայրենքի փրկության շարժմանը։ Շատ քաղաքացիներ էլ իրենց պատշգամբներից ծածանում էին Եռագույնը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Ազգ, բանակ, հաղթանակ» ողջ ընթացքում վանկարկում են քաղաքացիները։
Հասնելով կրկին Բաղրամյան պողոտա՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական օրակարգը թելադրվելու է այս հրապարակից, այստեղի վճռականությունից է կախված Հայաստանի վաղվա օրն ու մեր ապագան։
«Այս հրապարակը պետք է պահենք ամուր, շարունակում ենք գիշերել այս հրապարակում։ Վաղն ու մյուս օրը տեղի են ունենալու մի շարք ծրագրեր, միջոցառումներ։ Նահանջելու, հիասթափվելու տեղ չունենք, նժարի մի կողմում հայրենիքի գոյության հարցն է, մյուս կողմում բոլոր դժվարությունները, որոնք պետք է միասին հաղթահարենք»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
«Ազգ, բանակ, հաղթանակ»՝ վանկարկում են քաղաքացիները։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ներկայությամբ այս երկիրը կործանվելու է. Արմեն Մինասյան
- Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան
- Պետությունը մահանում է, պետության փրկումը ցանկացած օրենքից ավելի բարձր է. Վազգեն Մանուկյան
- Եթե Նիկոլը մնաց իշխանության, Ալիևը Սյունիքում միջանցք կունենա. Իշխան Սաղաթելյան
- Ներկայիս իշխանություններին պետք է կմ-ով հեռու պահել քաղաքական գործընթացի կազմակերպումից. Մելիքյան
- Սրանք իրենց զինանոցում ունեն մեկ գործիք՝ քաղաքական ռեպրեսիաները. Բաբկեն Հարությունյան
- Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան
- Ալիևը բռնել է Նիկոլի կոկորդից, ունի նրա դեմ փաստեր. Արփինե Հովհաննիսյան
- Նիկոլը ստիպված հրաժարական կտա հանրային ճնշման մեծացման արդյունքում. Արթուր Վանեցյան
- Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Առաջիկայում լինելու է շատ վճռական շաբաթ երկրում ստեղծված հարցերը հանգուցալուծելու իմաստով. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու