Նախորդ երեք տարիներին կոնկրետ թիրախավորումներ են եղել բանակի, եկեղեցու, ընտանիքի նկատմամբ. Զոհրաբյան
«Երբ որ ազգին ցանկանում ես վերացնես, թուլացնես, մի շարք գործողություններ են իրականացնում այդ ազգի նկատմամբ՝ թուլացնում են այն ինստիտուտները, որոնք դիմադրություն են ցույց տալիս»,- Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին՝ Բաղրամյան պողոտայում, ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Նա թվարկեց այդ ինստիտուտները՝ բանակ, եկեղեցի, ընտանիք. «Նախորդ երեք տարիների ընթացքում այս երեք ինստիտուտների նկատմամբ կոնկրետ թիրախավորումներ են եղել։ Բանակի նկատմամբ ճնշումներն այս պահին էլ շարունակվում են»։
Արա Զոհրաբյանի խոսքով, ազգին երբ ուզում են թուլացնել, փորձում են պառակտում մտցնել հասարակության մեջ, ստեղծել քաոս։
Խոսելով նախագահի՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը, նա նշեց, որ նախագահը պետք է դիմի ՍԴ, քանի որ ընդունել է, որ այն հակասում է Սահմանադրությանը։
«Այդ կեցվածքին պետք է հաջորդեր մյուս քայլը՝ դիմել ՍԴ, բայց Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո նախագահի մոտ վարքագիծ փոխվեց, որոշել է, որ չպետք է ստորագրի, բայց նաև դեռևս չի արտահայտել ցանկություն, որ պետք է դիմի ՍԴ՝ Փաշինյանի առաջարկությունը սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ գուցե Ա. Սարգսյանից պահանջում են իր՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու փաստաթուղթը։ Արա Զոհրաբյանն ասաց, որ իրենք էլ պահանջելու այդ փաստաթուղթը։
«Քիչ առաջ նախագահականի մոտ էինք ՊՆ դիմաց հանրահավաք արած զինվորականներով ու քաղաքացիներով, կոչ արեցինք դիմել ՍԴ, նաև հանդիպում պահանջեցինք։ Հիմա փորձում ենք ճշտել նրա կեցավայրը, մտահոգ հայրենակիցներով երթով այնտեղ գնալու ու պահանջելու համար, որպեսզի խոստանա դիմել ՍԴ ու մեր քաղաքացիներին բախումների չտանի»,- ասաց նա։
Ա. Զոհրաբյանն ասաց, որ նախագահը ՍԴ դիմելու համար մինչև մարտի 9-ը ժամանակ ունի. ժամկետը լրանում է մարտի 7-ին, բայց քանի որ կիրակի է, իսկ մարտի 8-ը՝ ոչ աշխատանքային, այդ պատճառով մինչև մարտի 9-ը կարող է դիմել։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը ստիպված հրաժարական կտա հանրային ճնշման մեծացման արդյունքում. Արթուր Վանեցյան
- Կարծում եմ` դե ֆակտո ոստիկանությունը միացել է Գլխավոր շտաբի կոչին. Մալյան
- Հայաստանում թշնամին ունի գործընկեր ի դեմս իշխանությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Պատգամավորները թող պատասխանեն՝ քանի ԼԳՏՊ է ծառայել բանակում կամ մասնակցել կռվին. զինվորական
- Մեր հայրենիքը մի րոպե անպաշտպան չթողած սպայակազմն այսօր հայտնվել է պետության կողմից լքված վիճակում. թուրքագետ
- Զինվորականներն ու քաղաքացիները ՊՆ մոտից գնացին Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր
- Այսօր Ադրբեջանի համար մնացել է դիմադրության մի օջախ՝ ԳՇ-ն՝ իր հրամկազմով. պահեստազորի գնդապետ
- Իգոր Սարգսյան. Բանակը, ինչով հնարավոր էր, քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում
- Գլխավոր շտաբի պետը, սպայական կազմը զգացին՝ երկրում ներքին վտանգ կա. Պահեստազորի փոխգնդապետ
- Հայրենիքի փրկության շարժում. Այսօր ժամը 15։00-ին հանրահավաք՝ Բաղրամյան պողոտայում