Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1490 աճյուն. ԱԻՊԾ
Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում:
Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ևս երկու աճյուն: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին:
Զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է:
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
- Արցախի հարավում որոնումներն արդյունք չեն տվել
- Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսել են
- Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, ԱՀ ԱԻՊԾ
- Երեկվա որոնումներն արդյունք չեն տվել
- Այսօր որոնումներ են իրականացնելու Ֆիզուլիի շրջանում