Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 10.8 միլիոնը
Անցած 1 օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվն ավելացել է ավելի քան 75 հազարով՝ կազմելով 75, 495: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակումների թիվը հասնում է 10, 869, 227-ի: Միևնույն ժամանակ Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կազմում է 262, 770:
Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 9.6 միլիոն պացիենտ:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում կորոնավիրուսի բրիտանական շտամ է հայտնաբերվել վարակակիրների 40%-ի մոտ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 390 նոր դեպք
- Վենեսուելան և ԱՄՆ-ն կորոնավիորուսի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել