Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն կտեսաձայնագրի դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործությունների կատարումները
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ: Մարտի 9-ին նվագախումբը կտեսաձայնագրի դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործությունների կատարումները։ Նվագախումբը այս ինքնատիպ ծրագրի շրջանակում կղեկավարի իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոն։ Այս մասին տեղեկանում ենք նվագախմբի ֆեյսբուքյան էջից։
HomeOrchestra-ն շվեյցարական կրթական նախագիծ է, որի շրջանակներում ներկայացվում են դասական երաժշտության հայտնի ստեղծագործությունների մշակումներ և դրանք հասանելի են դարձվում սկսնակ երաժիշտների համար։ Կրթական ծրագիրն ապահովում է ստեղծագործության պարտիտուրը եւ նվագակցությունը։
«Եվ ահա շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և HomeOrchestra-ի համագործակցության և տեսաձայնագրման՝ մենակատարներն այսուհետև հնարավորություն կունենա ոչ միայն լսել նվագախմբի նվագակցությունը, այլև տեսնել նվագախումբն ու դիրիժորին իրենց տան էկրանին»,- հայտնում են նվագախմբից։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան