Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին. գեներալ-մայոր Մուրադյան
«Այսօր ձեռնոց է նետված Զինված ուժերին, որը հետպատերազմյան շրջանում կատարում է իր խնդիրները Նոյեմբերյանից մինչև Ագարակ»,- այսօր ՊՆ շենքի մոտ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և բանակին աջակցություն հայտնելու համար անցկացվող ակցիայի ընթացքում ասաց պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը։
Նրա խոսքով, այն տղաները, որոնք հոգեբանական այս ծանր պայմաններում պետք է աջակցություն ստանային ՀՀ իշխանություններից, հայ ազգից, ժողովրդից, հակառակն են ստանում: Քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր ԶՈւ-ն։
«Մենք այստեղ ենք, որ հնարավորություն տանք ԶՈւ ստորաբաժանումներին իրենց խնդիրները կատարել ՀՀ սահմանամերձ գոտիներում և դիրքային ծառայությունում: Մենք այստեղ ենք, քանի որ այսօր գտնվում ենք բարդ ու ծանր իրավիճակում»,-նշեց նա:
Հենրիկ Մուրադյանը դիմեց բոլոր մարտական ընկերներին՝ խնդրելով մեկ մարդու նման միանալ այսօրվա սկսված շարժմանը, որը պետք է ապահովի ԶՈւ բնականոն գործունեությունը:
Ըստ գեներալ-մայորի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին պետք է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկի սահմանադրականության հարցով պետք է դիմի ՍԴ-ին։
«Մենք մեր գործողություններով ապացուցելու ենք, որ այսուհետև ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում, եթե անհրաժեշտ լինի, նաև առաջնագծում, մասնակցություն կունենանք ԶՈւ այն գործընթացին, որը կապված է մեր պետության, ժողովրդի պահպանության հարցի հետ»,- շեշտեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մեր հայրենիքը մի րոպե անպաշտպան չթողած սպայակազմն այսօր հայտնվել է պետության կողմից լքված վիճակում. թուրքագետ
- Զինվորականներն ու քաղաքացիները ՊՆ մոտից գնացին Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր
- Այսօր Ադրբեջանի համար մնացել է դիմադրության մի օջախ՝ ԳՇ-ն՝ իր հրամկազմով. պահեստազորի գնդապետ
- Եթե ստիպողաբար ազատում են ԳՇ պետին, դա բանակը լուծարելու փորձ է. Ակցիա ՊՆ-ի մոտ