Մեր տղաները մսաղացի տակ են ընկել, որովհետև Նիկոլը իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր էր գնել. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկային ՊՆ Վաղարշակ Հարությունյանը 2019 թվականի իր հարցազրույցներից մեկում ասում է, թե ՀՀ-ն հզոր ու անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունի։
«Մենք պատերազմը նաև պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել։ Արցախի օդը եղել է բաց։
Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետև Նիկոլը հակաօդային պաշտպանության համակարգ գնելու փոխարեն նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել։
Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ու անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունենք և Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմում մեզ հաղթի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է»,- գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին
- «Ադրբեջանի ԶՈւ-ն չի ունեցել թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներ ղեկավարող մասնագետներ»