«Ի՞նչ ա նշանակում ինքնությունը չպարզված զոհվածների մասունքներն ամփոփելու են Եռաբլուրում, այ անգործունակ չորքոտանիներ»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձել է տարածվող լուրերին, թե Կառավարության ներսում այս օրերին քննարկվում է անճանաչելի դարձած զինծառայողների մարմինները մեկ ընդհանուր եղբայրական գերեզմանում ամփոփելու գաղափարը: Ավելին, առաջարկվել է այդպիսով փակել նաև անհետ կորած զինծառայողների թեման:
«Բավական ա դավաճանի պայազատը մի հատ փնթի լուսանկար շպրտի համացանց, ու ամբողջ տեղեկատվական դաշտում կկորի էն փաստը, որ իշխանությունները պատրաստվում են ինքնությունը չպարզված զոհվածների մասունքներն ամփոփել Եռաբլուրում։
Ինքնությունը պարզելու մեջ ի՞նչն ա բարդ
*ԴՆԹ անալիզներն ե՞ք կորցրել ծնողների։
*Արդեն հանձնած մարմինները ուրիշի ընտանիքներին ե՞ք հանձնել։
*Ադրբեջանցի զինվորների մասունքներն ե՞ն մեզ մոտ։
*Ընտանիքներ կան, որոնք չգիտե՞ն որ իրենց որդին զոհվել ա։
*Ի՞նչ ա նշանակում ինքնությունը չպարզված զոհվածների մասունքներն ամփոփելու են Եռաբլուրում, այ անգործունակ չորքոտանիներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին