Տպավորություն է, որ ՀՀ-ն սուս ու փուս լսում է, թե Բաքվի բռնապետն ինչեր է ասում. Փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Պաշտոնական Երևանից չեն հնչում պատասխաններ Բաքվից եկող սադրիչ հայտարարություններին։
Պաշտոնական Երևանը կարող է հայտարարություն տարածել, որով դիմի միջազգային հանրությանը, որպեսզի սաստեն Բաքվի բռնապետի հայատյաց քաղաքականությունը և հայտարարությունները։
Ավելին, պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է ՊԱՀԱՆՋԵԼ Ադրբեջանից, որպեսզի այլևս չշահարկի Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայիր, տեղանքի անուն, որը կարող է կրկին տարածաշրջանը վերածել ռազմական թատերաբեմի։
Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը պետք է միջազգային հանրությանը ցույց տա, թե ով ինչպես է սադրում այս փուլում։ Տպավորություն է, որ Հայաստանը սուս ու փուս լսում է, թե Բաքվի բռնապետն ինչեր է ասում, տպավորություն է, որ պայմանավորվել է չպատասխանել մատ թափ տալուն և նոր պահանջներ ներկայացնելուն»։
Հարակից հրապարակումներ`
- Արշավիր Ղարամյան. Ալիևի հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ կիրառելի է
- Եթե Նիկոլը մնաց իշխանության, Ալիևը Սյունիքում միջանցք կունենա. Իշխան Սաղաթելյան
- Ալիևը բռնել է Նիկոլի կոկորդից, ունի նրա դեմ փաստեր. Արփինե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում
- Ալիևը Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին հրավիրում է օգտվել Հայաստանի տարածքից
- Ալիևի հերթական թվիթագրոհը Հայաստանի ու Արցախի դեմ