Ռազմական փորձագետը՝ ԱԱԾ-ին. Ո՞ւմ եք էշի տեղ դրել
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԱԾ հայտարարությանը՝ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ.
«Երևի բոլորդ արդեն տեսել եք ՖԲ-ում տարածվող տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները շրջում են ավտոմեքենայով ՀՀ տարածքով ու նկարահանում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։
Հիմա ԱԱԾ-ն հերթական հերքում-հաստատումն է դրել, թե բա. «Էդ համատեղ եռակողմ աշխատանքային հանդիպման շրջանակներում բլա-բլա-բլա»։
Տղե՛րք, ո՞ւմ եք էշի տեղ դրել։
Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։
Լո՞ւրջ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն հայտնում է, որ Կապանում ադրբեջանցիների նկարահանումները եռակողմ համաձայնությամբ են
- Ադրբեջանցին Կապանում. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»
- Ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Կապանում. Mediaport
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան