«Հայ բարերարների ճեմուղուց» առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները
Այսօր առավոտյան ժամը 9:15-ին, մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ անհայտ անձանց կողմից «ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՃԵՄՈՒՂԻ» հուշահամալիրից, առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները: Այս մասին տեղեկանում ենք «Երևանի Հուշարձանների Պահպանությունը» ֆեյսբուքյան էջից, որտեղ ներկայացված նաև լուսանկարներ։
«Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրը Երևանի Կենտրոն համայնքումէ Օղակաձև զբոսայգում։ Ներառում է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող և անհատ բարերարներին նվիրված հուշարձաններ։ Հիմնադրվել է 2010 թվականին, բացումը տեղի է ունեցել 2012 թվականին։