«Սրանց համար Արցախ, Սյունիք, Հայաստան, պետություն հասկացողությունները գրոշի արժեք չունեն»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Արցախի կորստից հետո, այսօր արդեն Սյունիքն է վտանգված։ Ադրբեջանի նախագահը վստահ սպառնում և նվաստացնում է մեզ բոլորիս։ Սյունիքի համայնքապետերը արդեն քանիցս ահազանգ են հնչեցնում, սակայն «ազգընտիր» իշխանությունն ու նրա կամակատար «առաջադեմները» բարբաջում են ինչ-որ անհասկանալի «ժողովրդավարության», ընդդիմադիրների դեմ քր․գործեր հարուցելու, կալանավորելու անհրաժեշտության և այլ տխմարությունների մասին։
Գոնե սրանք, իսկապես այդ արժեքների նվիրյալներ լինեին, էլի ինչ-որ չափով հասկանալի կլիներ։ Բայց սրանք չեն «նկատում» իրենց պաշտելի բռնապետիկի կոռուպցիան, անօրինականություններն ու բռնությունները։ Սրանց համար Արցախ, Սյունիք, Հայաստան, պետություն հասկացողությունները գրոշի արժեք չունեն, այլ միայն իրենց տերերի կողմից վճարված պատվերով, «նախկինների» դեմ իբր պայքարն է գերագույն նպատակ։
Սյունիքի, լեզուս չի պտտվում, կորստից հետո, սրանք կմեղադրեն, որպես «նախկին» Գարեգին Նժդեհին, ով , ի հեճուկս այն տարիների իրենց նմանների, պահել էր Սյունիքը, փոխանակ հանուն «խաղաղության» և «կոռուպցիայի դեմ» պայքարի, այն հանձներ թշնամուն»։
Հարակից հրապարակումներ`
- Արշավիր Ղարամյան. Ալիևի հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ կիրառելի է
- Եթե Նիկոլը մնաց իշխանության, Ալիևը Սյունիքում միջանցք կունենա. Իշխան Սաղաթելյան
- Ալիևը բռնել է Նիկոլի կոկորդից, ունի նրա դեմ փաստեր. Արփինե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում
- Վահե Հակոբյան. Թշնամին երրորդ երկրների կազմակերպությունների անունից հողատարածքներ է գնում Սյունիքում, անարյուն հայաթափում է անում
- Ալիևը Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին հրավիրում է օգտվել Հայաստանի տարածքից
- Սյունիքում Ադրբեջանի դրոշակների ու ցուցանակների տեղադրումը պատրվակ է թշնամու զինուժի տեղաշարժի համար. Թաթոյան
- Սյունիքի դրապասները բաց են թշնամու առաջ, փոխարենը ժողովրդի առաջ զոդվում են ԱԺ դարպասները. Իվետա Տոնոյան
- Ալիևի հերթական թվիթագրոհը Հայաստանի ու Արցախի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան