Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ ԳՇ-ն շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ Շահնազարյան
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել.
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը ս. թ. փետրվարի 25-ի հայտարարությամբ արձանագրել է, որ գործող իշխանությունները «երկիրը հասցրել են կործանման եզրին»: Փաստելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», ՀՀ զինված ուժերը պահանջեցին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի այդ հայտարարությունը պայմանավորված էր իրենց սահմանադրական պարտականությունների կատարման հրամայականով, քանի որ ըստ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ի մասի, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Զինված ուժերի սահմանադրական պարտականությունն է անհապաղ չեզոքացնել իր իսկ կողմից մատնանշված սպառնալիքը: Այդ խնդիրն իրականացնելու համար ԳՇ-ի տրամադրության տակ են առավել քան բավարար միջոցներ, քանի որ Պաշտպանության մասին օրենքի համաձայն «ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը» (ոստիկանության զորքերը, սահմանապահ զորքերը, պետական պահպանության ծառայությունը և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները) և դրանք գտնվում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո:
Հայոց պետականության համար ճակատագրական այս իրավիճակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պարտավոր էր անմիջապես միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և պաշտպանությանը սպառնացող մեծագույն վտանգը վերացնելու համար և ձերբակալեր վարչապետ Փաշինյանին և կառավարության անդամներին:
ԳՇ-ը մինչ այժմ բավարարվում է միայն անարդյունավետ հայտարարություններով: ԳՇ-ն և ԳՇ պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, խուսափելով վերացնել պետականությանը սպառնացող մեծագույն վտանգը և չձերբակալելով վարչապետ Փաշինյանին և ՀՀ կառավարության անդամներին՝ շարունակում են դրսևորել քրեորեն պատժելի հանցավոր անգործություն»:
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած հարված բանակին, ԳՇ դեմ ցանկացած փորձ հարված է լինելու հանրությանը. Աբրահամյան
- Այսօր Ադրբեջանի համար մնացել է դիմադրության մի օջախ՝ ԳՇ-ն՝ իր հրամկազմով. պահեստազորի գնդապետ
- Սատարում եմ ԳՇ պետին և շտաբի ողջ սպայական կազմին. Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանց
- Տիգրան Աբրահամյան. Զինված ուժերը և անձամբ Օնիկ Գասպարյանն այս պահին արել են անհրաժեշտը
- Դավիթ Շահնազարյան. Կա՛մ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ Նիկոլ Փաշինյանը
- Մարտի 6-ին ՊՆ մոտ նախկին զինծառայողներն ի աջակցության Օնիկ Գասպարյանի հանրահավաք են հրավիրում
- Օնիկ Գասպարյանը նշանակվել է 5 տարի ժամկետով և պաշտոնավարելու է 5 տարի. Արամ Վարդևանյան
- ԶՈւ ԳՇ. Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետը լրանալը հանդիսանում է ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը
- Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան