Ոչ ճանապարհներին, ոչ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն էլ չպետք է լինեն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է.
«Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող ճանապարհներին կամ գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջական զինված ծառայողների գերագույն հրամանատարը:
Իրե՞նք են, չէ, կրակում Սյունիքի գյուղերի մոտ:
Ադրբեջանի նախագա՞հն է չէ ասում, որ իրենց «ռազմավարական ու քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երևան, Սևան վերադառնալը» ու վիրավորանքի, ատելության բսռերով խոսում Հայաստանի, Արցախի ողջ բնակչության մասին (այս տեսանյութում մեջբերել եմ դրանց միայն մի մասը` «շակալներ, վայրի հրեշներ, ուղեղ չունեցող» և այլն):
Ադրբեջական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս ու սպանելիս նույն բառերն էին օգտագործում (ապացույցները կից տեսանյութում են):
Այս ամենը ևս հիմնավորում է, որ, Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ նրանք (դրոշներն ու ցուցանակներն էլ) չպետք է լինեն»։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն. ՄԻՊ
- Սյունիքում Ադրբեջանի դրոշակների ու ցուցանակների տեղադրումը պատրվակ է թշնամու զինուժի տեղաշարժի համար. Թաթոյան
- Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի. ՄԻՊ
- Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները սկսել են անդրադառնալ ՀՀ ՄԻՊ հայտարարություններին
- Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան