ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների առաքումը Պակիստան
ԱՄՆ-ը կանխել է Պակիստանին թուրքական արտադրության 30 ATAK հարվածային ուղղաթիռների մատակարարումը։ Այժմ Չինաստանը, ամենայն հավանականությամբ, կստանա տենդերը։ Այս մասին Ria-ի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ մեկնաբանելով ռուսական С-400-ի գնման հետ կապված իր երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները:
Ինչպես 2018-ի հուլիսին ՌԻԱ Նովոստիին հայտնել է պաշտպանական արդյունաբերության թուրքական քարտուղարության ներկայացուցիչը, Թուրքիան և Պակիստանը պայմանագիր էին ստորագրել 30 ATAK ուղղաթիռների մատակարարման մասին։ Սա Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ պայմանագիրն է պաշտպանական ապրանքների միանվագ մատակարարման համար: Դրա գումարը գնահատվել էր 1,5 միլիարդ դոլար:
Այնուամենայնիվ, պայմանագրի կատարումը հետաձգվեց ԱՄՆ-ի կողմից Թուրքիային շարժիչների արտահանման լիցենզիան տրամադրելու մերժման պատճառով`այն բանի համար, որ Կոնգրեսը արգելափակել է Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարումը` ստիպելու համար նրան հրաժարվել Ռուսաստանից ավելի վաղ գնված С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան