Պետք է ոտքի կանգնել և պայքարել պետություն ունենալու համար. Արմենուհի Կյուրեղյան
«Հասարակությունը պետք է այսօր ոտքի կանգնի և այս կառավարությունից պահանջի պատասխանել` ինչու այս կառավարությունը չարեց ամեն ինչ, որպեսզի կանխի պատերազմը, ինչու չարեց ամեն ինչ, որ շուտ կանգնեցնի պատերազմը»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը, ով մասնակցում է Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած երթին՝ դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։
Նրա խոսքով, հասարակությունը պետք է ոտքի կանգնի և այս կառավարությունից պահանջի պատասխանել՝ ինչու կապիտուլացիայի ստորագրումից հետո էլ մենք օր օրի սահմանների կորուստներ ենք ունենում, և այս ամենից հետո հայտարարել, որ գերիների և անհայտ կորածների թիվը պետական գաղտնիք է, դա ընդամենը անբարոյականություն է սեփական ժողովրդի առաջ։
ՀՅԴ-ական գործիչն ընդգծեց՝ պետք է ոտքի կանգնեն և պայքարեն պետություն ունենալու, պետականությունը պահպանելու իրավունքի, անվտանգ ու արժանապատիվ կյանք ունենալու իրավունքի համար։
«Այս կառավարությունն ի զորու չէ ապահովել երկրի անվտանգությունը, ոչ ադեկվատ որոշումները սպառնալիք են երկրին, դրանց արդյունքը տեսնում ենք ամեն օր»,- ասաց նա։
Ա. Կյուրեղյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ արտահերթ ընտրությունների գնալը նույնն է, թե լեգիտմիացնել նրա՝ այս ընթացքում կատարած բոլոր քայլերը, դառնալ նրա ստորագրած կապիտուլուցիոն համաձայնագրերի իրավահաջորդն ու տերը։
«Բոլորս մարտի 1-ին տեսանք, թե ինչ վարչական ռեսուրս կիրառեց հանրահավաքին ընդամենն իր պահանջը բավարելու համար, որպեսզի շատ մարդ երևան։ Դե պատկերացրեք, թե նա ինչ վարչական ռեսուրսներ, մեթոդներ կկիրառի, որ ընտրություններում հնարավորինս շատ ձայն հավաքի»,–ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Փաշինյանն անկեղծ է, հենց հիմա թող գա ԱԺ, հրաժարական տա, ո՞ւմ է սպասում. Իշխան Սաղաթելյան
- Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությանը միացել են ՀՀ-ում թուրքական շահերը սպասարկողները. Ի.Սաղաթելյան
- Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ ԳՇ-ն շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ Շահնազարյան
- Ցանկացած հարված բանակին, ԳՇ դեմ ցանկացած փորձ հարված է լինելու հանրությանը. Աբրահամյան
- Նախկինում թմրանյութ էին գցում մարդու գրպանը ձերբակալելու համար, հիմա ֆեյք են գցում. Լիլիթ Թումանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան